Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Վիվա-ՄՏՍ. Հայատառ սիրված ստիկերները նորից հասանելի են «Viber»-ում
23/03/2022 12:59
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Հայատառ սիրված ստիկերները նորից հասանելի են «Viber»-ում

Վիվա-ՄՏՍ-ն ուրախությամբ տեղեկացնում է, որ բաժանորդների և օգտատերերի խնդրանքով, «Viber» մեսենջերի հետ համագործակցության շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի թողարկած՝ հայատառ ստիկերները կրկին հասանելի են անվճար ներբեռնման համար, արդեն` անժամկետ:

Վիվա-ՄՏՍ-ն իր հայատառ ստիկերների առաջին շարքը` աղջկա կերպարով, թողարկեց «Viber»-ում 2019 թվականին, իսկ 2020 թվականին թողարկեց հայատառ ստիկերների երկրորդ շարքը՝ տղայի կերպարով՝ իր առաջին բջջային հայալեզու խաղի՝ «Սիս-Մասիս»-ի հետ միասին: Աղջկա և տղայի կերպարներով ստիկերներն ունեցան ավելի քանի 650 000 ներբեռնում: Սակայն սիրված կերպարներով ստիկերների անվճար ներբեռնման հնարավորությունը  ուներ ժամանակային սահմանափակում:

Հայատառ սիրված ստիկերները վերադարձել են և՝ այժմ արդեն անժամկետ: Դրանք հասանելի են «Viber» մեսենջերի օգտատերերին աշխարհի ցանկացած կետից:

«Վիվա-ՄՏՍ-ը կարևորում է բաժանորդների արձագանքներն ու հաշվի է առնում դրանք:

Հեռահաղորդակցությունը վաղուց արդեն ավելին է, քան բացառապես ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման ոլորտ: Մեր՝ թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում բավականին մեծ ջանքեր են գործադրվում տարբեր թվային հարթակներում ընկերության և բաժանորդների միջև երկկողմանի կապ ապահովելու ուղղությամբ: Դրա վառ ապացույցը Վիվա-ՄՏՍ-ի հայատառ ստիկերների կրկին հասանելիությունն է «Viber»-ում: Մեր բաժանորդների դրական արձագանքն ու ոգևորությունը նպաստեցին Վիվա-ՄՏՍ-ի՝ սիրված հայատառ ստիկերներն անժամկետ հասանելի դարձնելուն՝ անվճար ներբեռնման հնարավորությամբ: Այս ստիկերները ևս կարևոր  միջոց են սոցցանցերում հայերենը խրախուսելու համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպե՞ս ներբեռնել Վիվա-ՄՏՍ-ի նոր ստիկերները

Ստիկերները կարելի է որոնել «Viber»-ի ստիկեր-մարկետում՝ գրելով «Viva-MTS Stickers»: Ստիկերները կարելի է ներբեռնել անվճար և օգտագործել առանց սահմանափակումների: Դրանք հասանելի են ինչպես Վիվա-ՄՏՍ-ի, այնպես էլ այլ բջջային օպերատորների բաժանորդներին: Ներբեռնել կարելի է այստեղ.

Ստիկերներ՝ աղջկա կերպարով https://vb.me/mts_am_vb_pr
Ստիկերներ՝ տղայի կերպարով https://vb.me/mts_am2_vb_pr

Մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք www.mts.am

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 

2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37