Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀայՓոստը 200,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ  է շահել 
28/03/2022 16:01
Կիսվել

ՀայՓոստը 200,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ  է շահել 

ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից 200,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ կստանա: Համաշխարհային փոստային միության ծառայության որակի բարձրացման ֆոնդի կողմից վերոնշյալ գումարը կհատկացվի ՀայՓոստին  20 նոր էլէկտրոմոտոցիկլետ ձեռք բերելու համար։

Դեռևս 2021թ․ նոյեմբերին ՀայՓոստ ընկերությունը ՀՓՄ որակի բարձրացման ֆոնդին էր ներկայացրել ծրագիր, ըստ որի, ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Էլեկտրոմոտոցիկլներ՝ նոր սուրհանդակային ծառայությունը մեկնարկելու նպատակով։ Սույն թվականի մարտի 15-ին որակի բարձրացման ֆոնդի խորհուրդը հավանություն է տվել ՀայՓոստ ընկերության ներկայացրած ծրագրին, ըստ որի ՀայՓոստին տվյալ ծրագրի շրջանակում հատկացնելու է 200,000 ԱՄՆ դոլար։

Հարկ է նշել, որ ՀայՓոստ ընկերությունը միանում է ՀՓՄ կողմից առաջարկվող «զրո արտանետում» և «կանաչ միջավայր» ծրագրերին, ըստ որի փոստային օպերատորներին խորհուրդ է տրվում սեփական գործունեության ծավալման համար օգտագործել մեքենաներ, որոնք աշխատում են էլեկտրական սնուցմամբ։ Տվյալ ծրագրի իրականացումը թույլ կտա պակասեցնել արտանետումների քանակը, որը այս պահին հանդիսանում է համաշխարհային խնդիրներից մեկը։

Այս առումով ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը նշեց.- «Շատ ուրախալի է, որ ՀայՓոստը կարողացավ շահել այս կարևոր դրամաշնորհը: Էլեկտրոմոտոցիկլների ձեռքբերմամբ ՀայՓոստը իր համագործակցության պատրաստակամությունն է հայտնում համաշխարհային տենդենցներին մասնակցելու համար: Միաժամանակ ՀայՓոստը կկարողանա գործարկել նոր, անհրաժեշտ սուրհանդակային ծառայությունը, որը սպասված է մեր հաճախորդների կողմից»:

Տվյալ էլեկրոմոտոցիկլետները նախատեսվում է ներմուծել 2022թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում, իսկ սուրհանդակային ծառայությունը մեկնարկել 2-րդ եռամսյակի վերջ։

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

 

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88