Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Glovo-ի համահիմնադիր Սաշա Միշոդը՝ ընկերության մասին. Մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել
28/05/2022 11:46
Կիսվել

Glovo-ի համահիմնադիր Սաշա Միշոդը՝ ընկերության մասին. Մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել

Glovo միջազգային պատվերով առաքման ծառայությունը հայաստանյան շուկա մտավ  նախորդ տարեվերջին: Մի քանի ամսում ընկերությունը Հայաստանում մեծ հաջողություններ է գրանցել: Glovo-ն բազմաբնույթ առաքման պիոներական հավելված է և առաքման աշխարհի առաջատար հարթակներից մեկը: Հավելվածի միջոցով օգտատերերը ցանկացած պահի կարող են գնել, հավաքել և ուղարկել ցանկացած ապրանք իրենց քաղաքում։

Այս օրերին Երևանում է ընկերության համահիմնադիր Սաշա Միշոդը: Նրա հետ զրուցել ենք Գլովո-ի հաջողությունից, առավելություններից ու առաջիկա անելիքներից:

– Պարոն Միշոդ, կցանկանայինք «Գլովո»-ի պատմությունը ձեզնից լսել: Ե՞րբ,  որտե՞ղ և ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:

– «Գլովո»-ի Պատմությունը սկսվել է 2015-ի սկզբին, Իսպանիայի Բարսելոնայում: Հավելվածի առաջին տարբերակն էլ ենք գործարկել նույն տարվա մարտին Բարսելոնայում: Մեր գլխավոր գրասենյակը ևս հիմնադրել ենք Իսպանիայում: Հիմնադիրներն ենք ես և Օսկար Պիերը: ՄԵկնարկից ի վեր շատ արագ զարգացանք,  ընդլայնվեցինք Եվրոպայում՝ Իտալիայում, Պորտուգալիայում, ապա նաև Լեհաստանում, Բալկանյան տարածաշրջանում: Եվ այդպես հասանք այս տարածաշրջան՝ Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, վերջերս նաև՝ Հայաստան: Այսօր Գլովո-ն հասանելի է աշխարհի 25 երկրում, որոնց թվում 7 աֆրիկյան երկիր կա: Գործում ենք աշխարհի 1500 քաղաքում, որոնցում ունենք 3500 աշխատող, 75000 առաքիչ: Ընդհանուր առմամբ՝ ունենք 150 հազար գործընկեր՝ խանութներ, ռեստորաններ, մանրածախ վաճառողներ, որոնք վաճառքն իրականացնում են մեր հարթակում: Ամփոփելով ասեմ՝ ունենք 18 միլիոն ակտիվ հաճախորդ:

– Իսկ այս տարի ընդլայնվելու պլաններ կա՞ն:

– Ներկայումս դիտարկում ենք երկու տարածաշրջան՝ այս տարածաշրջանը և Աֆրիկան: Նաև ընդլայնում ենք մեր գործունեությունն այն երկրներում, որտեղ գործում ենք: Տեսեք՝ մենք գործում ենք Վրաստանի և Հայաստանի երկու քաղաքներում՝ Երևանում և Գյումրիում, բայց նպատակ ունենք ընդլայնվել ու այստեղ նոր քաղաքներում ևս գործել:

– Ի՞նչ լրացուցիչ ծառայություններ եք առաջարկում շահառուներին:

– Մենք առաջին իսկ օրվանից բազմաբնույթ ենք, ինչը մեզ առավել մրցունակ է դարձնում: Մեր գործունեությունը բազմաճյուղ է: Ռեստորաններն, այո, մեր ամենամեծ ճյուղն են, մթերային խանութները՝ երկրորդը: Մենք աշխատում ենք թե մեծ, թե փոքր սուպերմարկետների, մեծ ցանցերի, մասնագիտացված խանութների, ինչպես նաև դեղատների հետ: Մատուցում ենք նաև արտակարգ դեպքերի ծառայություն, որն աշխատում է նաև գիշերը։ Օրինակ, կարող ենք ձեզ հասցնել  ձեր բանալին, եթե այն ինչ-որ տեղ եք թողել, վերցնել երեխաներին դպրոցից և այլն։

– Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:

– Կարծում եմ՝ բազմակողմանի աշխատանքը տարբեր երկրներում, տարբեր մշակույթներում, տարբեր լեզուներով և տեղական թիմերի հետ: Լավագույն գործընկերներն ու լավ սպասարկումը նույնպես մեր հաջողության գրավականն են:

– «Գլովո»-ն որքա՞ն ժամանակ է, ինչ գործում է Հայաստանում, ի՞նչ է այն առաջարկում սպառողներին:

– Մենք սկսել ենք Հայաստանում գործել անցյալ տարվա սեպտեմբերից: Կարծում եմ, որ մենք իսկապես լավ որակի ծառայություն ենք բերել: Շատ ծիծաղելի էր. երբ մենք սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում, հաճախորդներն իրենց լանչը պատվիրում էին առավոտյան ժամը 10:00-ին, և, իհարկե, մենք 30 րոպեում հասնում էինք՝ շաուրմայով կամ լանչի այլ ուտեստով, և նրանք ասում էին՝ դեռ շատ վաղ էր, քանի որ նրանք սովոր էին առաքման համար սպասել 2 կամ 3 ժամ: Այսպիսով, ես կարծում եմ, որ առաջինը իսկապես լավ ծառայությունն է: Մեր հաճախորդները կարող են հավելվածի միջոցով հետևել առաքման գործընթացին՝ երբ առաքիչը վերցրեց ապրանքը, որտեղ է հասել և այլն: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, գուցե դուք ինչ-որ բան եք անում և ցանկանում եք ճշգրիտ իմանալ, թե երբ կհասնի ապրանքը: Ես կարծում եմ, որ լավագույն գործընկերները և հիանալի սպասարկումը մեր հաջողության բանալին են: Մենք քաղաքի մի մասիկն ենք դարձել, և դա շատ բան է ասում: Մենք ունենք Հայաստանում աշխատող 300 առաքիչ և 400 գործընկեր, որոնց 90%-ը փոքր բիզնեսներ են: Սա շատ կարևոր եմ համարում: Այստեղ կարելի է ասել մենք նոր ենք սկսում: Ունենք լավ օրինակներ հարևան երկրներում: Դա ավելին է, քան պարզապես բիզնեսը: Հայաստանում էլ  հսկայական աճ ենք արձանագրել և այն շարունակական է: Հիանալի թիմ է հավաքված: Ես իսկապես հիացած եմ ու ոգևորված:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11