Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակում հայտնված ընտանիքը հիմքից տուն է կառուցել
31/05/2022 12:18
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակում հայտնված ընտանիքը հիմքից տուն է կառուցել

Ընտանիքի անդամներից երկուսի կյանքը փրկելու համար, տունը վաճառելու՝ պարտադրված քայլ,  վագոն-տնակում հայտնվելու տխուր իրականություն… տուն կառուցելու համար ներդրված անօգուտ ջանքեր և 44-օրյա պատերազմից գլխի ու ողնաշարի հատվածներում ստացած վնասվածքներով վերադարձած զավակ: Թեև Ներսիսյանների ընտանիքի  ապրած տարիները հեշտ չեն եղել, սակայն դրանք արդեն անցյալում են մնացել: Տարիներ առաջ սկսած շինարարությունն ավարտելու ցանկությունն իրականություն է դարձել Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:

Ներսիսյանների հետ գործընկեր կազմակերպությունների ղեկավարների նախորդ հանդիպումը եղել է ամիսներ առաջ՝ շինարարության ընթացքում: Չնայած աշխատանքի մեծ ծավալին, հիմքից տուն կառուցելու գործում ակտիվ ներգրավված ընտանիքը, ձգտել է օր առաջ ազատվել վագոն-տնակից: Տան մեծ մասն իր ձեռքերով կառուցել է ընտանիքի հայրը՝ արհեստավոր Վահանը: Այժմ, երբ իր տունն արդեն կառուցված է, աշխատում է հայրենակիցների տան շինարարությունն ավարտին հասցնել: Իսկ որդու ընկերոջից վերցրած վագոն-տնակի տեղում այգի է լինելու:

«Բազում փորձությունների միջով ենք անցել ու անհաղթահարելի թվացող խնդիրներ լուծել, սակայն ամեն դժվարությունից հետո, ավելի ենք ուժեղացել: Սեփական տանիքի տակ երեխաներիս ու թոռներիս տեսնելը գերագույն նպատակ ու երազանք է եղել: Դեռ չեմ հավատում, որ դա արդեն իրականություն է»,-ասել է Վահանը:

Աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները դարձյալ եղել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Այս անգամ՝ ոչ թե աշխատանքների ընթացքին հետևելու, այլ՝ նորակառույցի բնակիչների հետ արդյունքը վայելելու համար: 

 

«Այս ծրագիրը կարևոր արժեհամակարգ է ձևավորում և՜ իրականացնող կողմի, և՜ տան տեր դարձած մեր հայրենակիցների մոտ: Ընդ որում՝ անկախ մասնագիտությունից և կյանքում զբաղեցրած դիրքից: Օգնության ձեռք մեկնողն ու այն ստացողը սկսում են ավելի հստակ պատկերացնել զարգացման մեխանիզմն ու գնահատել ձեռքբերումը: Այդ արժեհամակարգի հիմքում միասնությունն է, խնդիրները համախմբված լուծելու և կամավորության սկզբունքներով օգտակար լինելու պատրաստակամությունը: Երբ այդ ամենը, տարիների ընթացքում նստում է մարդու ենթագիտակցության մեջ՝ հետագա քայլերն ավելի մեծ արդյունք են տալիս: Նաև այդպես է զարգանում երկիրը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բազում դժվարություների միջով անցած այս ընտանիքը վերջապես կարող է վայելել սեփական հարկի տակ ապրելու բերկրանքը: Ուրախ ենք, որ ևս մեկ ընտանիքում երեխաները ստիպված չեն լինի ապրել տնազրկության հոգսով, կվայելեն անհոգ մանկություն ու երջանիկ ապագայի երաշխիք կունենան»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի տասնամյա գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմերը, առաջիկայում վերականգնելու են համավարակի պատճառով ընդհատված՝ կամավորության աշխատանքները: Դրանք կարևոր են ոչ միայն ընտանիքներին աջակցելու, այլև խնդիրները միասնաբար լուծելու՝ գաղափարը տարածելու տեսանկյունից:  

Վիվա-ՄՏՍ–ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա–ՄՏՍ–ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա–ՄՏՍ–ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա–ՄՏՍ–ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ–ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ–ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39