Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Team Telecom Armenia-ն ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում
31/05/2022 13:18
Կիսվել

Team Telecom Armenia-ն ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում

Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում: Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։

Մեկնաբանելով համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշեց «Մենք կարևորում ենք մեր հանդեպ վստահությունը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:

Ֆինանսական փաթեթը կօգնի ընկերությանը բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ 4G բջջային ցանցի ընդլայնումը և NGN օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը երկրի ողջ տարածքում: Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետից կօգտվի նվազագույնը 1,1 մլն բջջային համակարգի բաժանորդ, իսկ ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ենթակառուցվածքների և բնական պաշարների տարածաշրջանային ավագ ղեկավար Շերիլ Էդելսոն Հանվեյը նշեց «IFC-ի ներդրումը կօգնի արդիականացնել բջջային կապի ծառայությունները և մեծացնել ինտերնետային կապի արագությունը Հայաստանում` այս կերպ խթանելով երկրի թվային տնտեսության, առևտրի և ձեռներեցության զարգացումը և արագացնելով հետքովիդային վերականգնումը: Ֆինանսավորելով ՀՀ թվային ենթակառուցվածը` IFC-ն կօգնի նպաստավոր միջավայր ստեղծել երկրում լրացուցիչ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:

Ծրագրի իրականացման արդյունքում Team Telecom Armenia-ն իր դիրքերը կամրապնդի նաև տեղական և տարածաշրջանային հեռահաղորդակցության օպերատորներին տվյալների տարանցման ծառայությունների մատուցման ոլորտում՝ ստեղծելով ավելի ճկուն ու արագ ինտերնետային ենթակառուցվածք:

«Մեր ռազմավարական ծրագրի շրջանակում մենք սկսել ու մեծ թափով շարունակում ենք տարածաշրջանում բացառիկ 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որի ավարտին Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ապրող քաղաքացու բնակարան կմտնի առանձնացված օպտիկամանրաթելային մալուխ`գրեթե անսահմանափակ թողունակությամբ։ Սա համաշխարհային տնտեսական զարգացումներին միանալու և դրանց համար նոր պրոդուկտներ ստեղծելու լայն հնարավորություններ կբացի»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ակնկալվում է, որ 25G-PON ցանցի գործարկումը նվազեցնելու է նաև էներգիայի սպառումը` թույլ տալով իր բաժանորդներին օգտվել գերարագ ինտերնետից ավելի էներգաարդյունավետ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով։

Խոսելով այս ծրագրին միանալու շարժառիթների մասին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)  հեռահաղորդակցության, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների գծով տնօրեն Դիրկ Վերներն ասաց «Թվայնացման և էներգաարդյունավետության բարձրացման հետ մեկտեղ այս նախագիծը համահունչ է Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարական երկու առաջնահերթություններին՝ մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը և կայուն ենթակառուցվածքների առաջմղմանը առևտրայնացման և կանաչ տնտեսության անցման միջոցով»։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշել է. «Թվային փոխակերպման ժամանակաշրջանում գերարագ ինտերնետային ծառայությունների առկայությունը հույժ կարևոր է մարդկանց և ձեռնարկությունների միջև կապն ապահովելու համար հատկապես հեռավոր համայնքների պարագայում: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարը` մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի ֆինանսավորման նպատակով մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների` ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը, ինչը կնպաստի ավելի քիչ զարգացած համայնքների սոցիալական զարգացմանը և տնտեսական ներուժի ամրապնդմանը: Դա շատ հեռանկարային ներդրում է»:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն (Միջազգային ֆինանսական կորպորացիայի) ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Նրանք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում՝  նոր շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։

ՎԶԵԲ-ը (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) բազմակողմ բանկ է, որը խթանում է մասնավոր հատվածի զարգացումը և ձեռնարկատիրական նախաձեռնությունը երեք մայրցամաքների 38 երկրներում: Բանկը պատկանում է 67 երկրների, ինչպես նաև ԵՄ-ին և ԵՆԲ-ին: ՎԶԵԲ-ի ներդրումներն ուղղված են տարածաշրջանների տնտեսությունները մրցունակ, ներառական, լավ կառավարվող, կանաչ, կայուն և ինտեգրված դարձնելուն:

Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: 

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14