
«Չաթ ռոումինգում». Ucom-ն առաջարկում է ռոումինգում անսահմանափակ շփման օրական տարբերակ
Հունիսի 15-ից հոկտեմբերի 15-ը Ucom ընկերության շարժական կապի ծառայության բոլոր բաժանորդները «Չաթ ռոումինգում» առաջարկի շրջանակներում, մի շարք ծովափնյա և եվրոպական երկրներ մեկնելիս կարող են անսահմանափակ կապի մեջ մնալ մտերիմների հետ օրական 1500 դրամով՝ պարզապես հավաքելով *121*21# ակտիվացման հրահանգը։ Այս առաջարկի շրջանակներում բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 128 կբ/վ արագությամբ և անվերջ շփվել մեսենջերներում, ինչպիսիք են օրինակ՝ WhatsApp-ը, Viber-ը, Telegram-ը և Messenger-ը:
«Եթե պատրաստվում եք մեկնել հանգստի Եգիպտոս, ԱՄԷ, Հունաստան, Վրաստան, Կիպրոս, Մոնտենեգրո, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, կամ այլ հայտնի ծովափնյա ուղղություններով, նկատի ունեցեք, որ այս ամառ ռոումինգում ևս ունեք մտերիմների հետ անդադար կապի մեջ մնալու հնարավորություն։ Պարզապես համոզվե՛ք, որ ակտիվացրել եք ռոումինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես 2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին:
10:30 01/02 | Առք | Վաճառք |
AMD / USD | 397.00 | 400.00 |
AMD / EUR | 425.00 | 435.00 |
AMD / RUR | 5.55 | 5.67 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:52 31/01Team Telecom Armenia-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թողարկել են հայկական ռինգթոններ
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը