
Իլոն Մասկը հրաժարվել է Թվիթերը գնելու մտադրությունից
Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկը չեղարկել է Թվիթերը 44 մլրդ դոլարով գնելու իր առաջարկը «շաբաթներ տևած բուռն դրամայից հետո»: Այդ մասին հայտնում է բրիտանական «Գարդիանը»՝ վկայակոչելով Մասկի փաստաբանների պարզաբանումը:
Ամերիկացի միլիարդատիրոջ փաստաբանները պարզաբանել են, որ Իլոն Մասկը խզում է գործարքի պայմանավորվածությունը՝ Թվիթերի կողմից պայմանագրի բազմաթիվ դրույթների խախտումներից և կեղծ, ապակողմնորոշող հայտարարություններից հետո: