Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա են անցել Ucom-ի շարժական ցանցի բոլոր բաժիններում
26/07/2022 10:45
Կիսվել

ՀԱՊՀ ուսանողները պրակտիկա են անցել Ucom-ի շարժական ցանցի բոլոր բաժիններում

Ուղիղ երեք շաբաթ Ucom ընկերության Տեխնիկական տնօրինության բջջային ցանցի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ հերթական անգամ իրենց մասնագիտական հմտություններով, գիտելիքով ու հեռահաղորդակցության ոլորտի նոու-հաուներով են կիսվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կապի համակարգեր ամբիոնի 10 ուսանողների հետ։

Պրակտիկան անցել է 8 ստորաբաժանումներում, այդ թվում՝ ռադիոցանցի պլանավորման ու օպտիմիզացիայի,  ռադիոցանցի շահագործման (BSS), ծառայությունների որակի վերահսկման (AQP), տրանսմիսիոն բաժիններում։ Ուսանողները մասնակցել են նոր կայանի տեղորոշման աշխատանքներին, սահմանել հիմնական պարամետրերը, ինտեգրել դրանք, շահագործել կայանների ծրագրային հատվածը։ Ապագա ռադիոինժեներները հետևել են, թե ինչպես են սպասարկվում շարժական ցանցի ղեկավարման համակարգերը, վերլուծել են կայանների վիճակագրությունը, ապահովել են կապը բոլոր կայանների ու շարժական հիմնական ցանցի միջև, ինչպես նաև միջազգային կապը։

Հստակ ծրագրային փաթեթներով՝ «Անցկացնում եմ դրայվ-թեսթ, որի միջոցով ուսումնասիրում եմ ցանցի որակը և ծածկույթը», – նշել է ուսանող Նունե Բաղդասարյանը։

«Ucom-ում պրակտիկայի ժամանակահատվածում ուսումնասիրել ենք բոլոր բաժինները․ ռադիոյում ենք եղել, պլանավորում ենք արել, կայանների տեղադրում ենք կատարել, AQP-ում ենք եղել, բաժանորդների հարցերին ենք պատասխանել, թիքեթներ ենք բացել, ուղարկել համապատասխան բաժիններ, որոնք ավելի լուրջ կարող էին խնդիրներին լուծում տալ։ Ինձ դուր է եկել ռադիոբաժինը և BSS-ը, քանի որ ավելի շատ հետաքրքրություն կա ու ավելի խորն ես գիտակցում, թե ինչ մասնագիտությամբ ես սովորում ու հետո ոնց ես շարունակելու այդ մասնագիտությամբ աշխատել։ Մեր կուրսում 5 ուսանող աղջիկներ ունենք, աղջիկները, թե տղաները հավասար սովորում են ու ավելի շատ աղջիներն են ուզում Ucom-ում աշխատել», – պատմել է ՀԱՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Պողոսյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների պրակտիկայի ղեկավար «Յուքոմ» ընկերության ռադիոցանցի ավագ ինժեներ Լիլիա Հուսիկյանն ու բջջային բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը խստորեն հետևել են, որ ապագա գործընկերները նաև 24/7 ռեժիմով գործող համակարգի միջոցով սովորեն հետևել կայանների աշխատանքին, էկրանների վրա նկատեն խնդիրները, վերլուծեն ահազանգերը, առաջարկեն լուծումներ։

«Շատ կարևորում ենք համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Այս տարի 10 ուսանող մեզ մոտ անցան իրենց ուսանողական պրակտիկան, դրա ընթացքում ծանոթացան մի շարք տեխնիկական մասնագիտությունների հետ և հասկացան՝ ինչպես կարող են իրենց կարիերայի ուղին կառուցել մեր ընկերությունում, տեսան մեր տեխնիկական թիմը, հասկացան՝ ինչքան բան կարող են մեզնից սովորել։ Իրենց պրակտիկան անցկացրեցին և՛ գրասենյակում, և մայրաքաղաքի փողոցներում՝ թեստ-դրայվեր անելիս և մարզերում՝ բազային կայաններ այցելելիս, պատկերացրեցին՝ իրենց տեսական գիտելիքը ինչպես կարող են գործնականում կիրառել և ինչ գործնական հմտություններ պետք է զարգացնեն, որ սկսեն ռեալ աշխատել։ Կարծում եմ՝ սա փոխշահավետ համագործակցության մոդել է, որովհետև բարձր ներգրավվածություն և լավագույն արդյունք ցուցաբերած այս ուսանողները մեր առաջնային թեկնածուներն են տեխնիկական սկսնակ հաստիքները համալրելու համար», – ասել է «Յուքոմ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ու կազմակերպական զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։

Պրակտիկայի ավարտին «Յուքոմ» ընկերության կայանների շահագործման և սպասարկման բաժնի անձնակազմի աջակցությամբ ևս մեկ անգամ այցելել են մարզ՝ հասկանալու, թե ինչպես է իրականացվում կայանների սպասարկումը և ինչպես են փոխարինվում խափանված սարքավորումները՝ ալեհավաքները, մոդուլները, մալուխները, գեներատորները և մարտկոցները։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90