Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կասպերսկի. Հայաստանցի օգտատերերի վրա կիբեռգրոհները հիմնականում թուլացել են
23/08/2022 12:40
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանցի օգտատերերի վրա կիբեռգրոհները հիմնականում թուլացել են

Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են օգտատերերի վրա կիբեռգրոհները. բացառություն են միայն թաքնված կրիպտոմայներների գրոհները, որոնց ենթարկվել է օգտատերերի 0,94%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,73%-ի դիմաց։

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ համակարգիչների օգտատերերի բաժինը, որոնք 2022-ի ապրիլ-հունիսին բախվել են ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, կազմել է 0,6%. նախորդ տարվա երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել 0,7%։ 

2022-ի երկրորդ եռամսյակում ծածկագրող-շորթող ծրագրերի գրոհների ենթարկվել է երկրում գտնվող օգտատերերի 0,06%-ը, որոնց բաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 0,26%։

Ինչ վերաբերում է համացանցային գրոհներին (վեբ-գրոհներ), ապա դրանք 2022-ի ապրիլ-հունիսին գրանցվել են համակարգիչների օգտատերերի 8,29%-ի մոտ՝ մեկ տարի առաջվա 12,95%-ի դիմաց. 2021-ի երկրորդ եռամսյակում Հայաստանն այդ ցուցանիշով զբաղեցրել է 17-րդ տեղն աշխարհում:

Նվազման միտում է նկատվել նաև տեղային սպառնալիքների ոլորտում (վնասաբեր ծրագրեր, որոնք սարք են ներթափանցում տարբեր շարժական կրիչներից, օրինակ՝ սմարթֆոններից, USB-ֆլեշերից կամ հիշողության քարտերից). Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների բախված օգտատերերի մասնաբաժինը 2021-ի երկրորդ եռամսյակի 24,89% ցուցանիշից նվազել է մինչև ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածի 21,32% ցուցանիշը:

Ընկերության փորձագետները կիբեռգրոհների զոհ չդառնալու համար անհատ օգտատերերին խորհուրդ են տալիս չանցնել սոցիալական ցանցերի, փոստի և մեսենջերների կասկածելի հղումներով ու թերահավատորեն վերաբերվել շահավետ առաջարկներով ցանկացած հաղորդագրության, իրենց բոլոր օգտահաշիվների համար օգտագործել տարբեր հուսալի գաղտնաբառեր և սարքում տեղադրել հուսալի պաշտպանական լուծում։

Կորպորատիվ օգտատերերին խորհուրդ է տրվում աշխատակիցների համար պարբերաբար անցկացնել կիբեռգրագիտության դասընթացներ, որտեղ կարելի է մշակել թվային միջավայրում անվտանգ վարքագծի գործնական հմտություններ, կատարել ֆայլերի պահուստային կրկնօրինակում և ծածկագրում՝ սարքի կորստի և տվյալների արտահոսքի դեպքում լրացուցիչ պաշտպանության համար, կանոնավոր կերպով թարմացնել ծրագրային ապահովումը, քանի որ նման թարմացումներում մշակողները վերացնում են խոցելիությունները, որոնցից կարող են օգտվել չարագործները, ինչպես նաև համալիր պաշտպանության համար օգտագործել հարմար լուծում՝ պարզ կառավարմամբ և անվտանգության ստուգված գործառույթներով։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88