Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վիվա-ՄՏՍ. Ժողովուրդ օրաթերթի հրապարակումն ուղղված է ընկերության գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն
25/08/2022 19:49
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Ժողովուրդ օրաթերթի հրապարակումն ուղղված է ընկերության գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն

Վիվա-ՄՏՍ. հայտարարություն

«Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:

Ավելին՝ Հայաստանի բջջային բոլոր օպերատորներին հավասարապես վերաբերող՝ ԱԱԾ հայտարարությունից բացառապես Վիվա-ՄՏՍ-ին առանձնացնելն ու հիշատակելը «Ժողովորդ» օրաթերթում, ինչպես նաև այն, որ օրաթերթն անտեսել է հենց իր կողմից վկայակոչած՝ ԱԱԾ տրամադրած պատասխանն առ այն, որ, մեջբերում ենք. ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», ակնհայտորեն ի ցույց է դնում «Ժողովորդ» օրաթերթի վերը նշված հրապարակման մանիպուլյատիվ բնույթը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը գտնում է, որ «Ժողովորդ» օրաթերթի 25.08.2022 համարում և առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակումն ուղղված է Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն ու հեղինակությունն արատավորելուն:

Վիվա-ՄՏՍ-ն իրավունք է վերապահում սույն հայտարարությունը հասանելի դարձնել հայաստանյան բոլոր ԶԼՄ-ին, հաշվի առնելով այն, որ «Ժողովորդ» օրաթերթի հրապարակումը տարածվել է այլ ԶԼՄ-ներում, իսկ օրաթերթն անգամ հարկ չի համարել հրապարակումից առաջ ճշտել Վիվա-ՄՏՍ-ի դիրքորոշումը հրապարակման մեջ տեղ գտած պնդումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ն անընդունելի է համարում նմանօրինակ կեղծ ու մտացածին լուրերի տարածումը տեղեկատվական դաշտում՝ անկախ լրատվամիջոցի հետապանդած օրակարգից և վճռական է իր գործարար համբավն ու հեղինակությունը պաշտպանելու հարցում:

Շնորհակալություն:

Վիվա-ՄՏՍ

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41