Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2612.50-0.72 COPPER - 9000.50-0.09
LME:  NICKEL - 15996.00+1.79 TIN - 28904.00+0.54
LME:  LEAD - 2021.00+1.10 ZINC - 3075.50+2.86
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
Վիվա-ՄՏՍ. հայտարարություն՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի) տարածած կեղծ տեղեկատվության
27/08/2022 11:24
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. հայտարարություն՝ ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի) տարածած կեղծ տեղեկատվության

Վիվա–ՄՏՍ–ը ևս մեկ անգամ ստիպված է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի)՝ մերկապարանոց, կեղծ ու անպատասխանատու մեղադրանքներին։

Երկու օր առաջ՝ 25.08.2022-ին, Վիվա–ՄՏՍ–ը «Ժողովուրդ» օրաթերթում նույն օրը հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանել էր, որ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր չի տրամադրել (բաժանել), ինչը հաստատվում է հենց օրաթերթի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանով, որը մեջբերում ենք ստորև.

««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»։

Օրաթերթը (փոխկապակված կայքը) կրկին անտեսելով իր իսկ վկայակոչած՝ ԱԱԾ–ի տրամադրած ակնհայտ ու սպառիչ պատասխանը, փորձում է գոյություն չունեցող հակասություն գտնել ԱԱԾ պատասխանի և Վիվա–ՄՏՍ–ի՝ օգոստոսի 25–ի հայտարարության միջև։

Հիմա ամենակարևորը․ «Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակված կայքը, կամ միտումնավոր, կամ լրագրողական պարտականությունները թերի կատարելու արդյունքում, ընթերցողին չեն ներկայացրել, որ 2020 թ․ հուլիսի 25–ին Վիվա–ՄՏՍ–ն արդեն իսկ տարածել է հայտարարություն խնդրո առարկայի վերաբերյալ, և այդ հայտարարությունը լայնորեն տարածվել է հայաստանյան մամուլում։ Ցանկության և նվազագույն ջանք գործադրելու դեպքում այն կարելի էր հեշտությամբ գտնել Google որոնողական համակարգի միջոցով, օրինակ՝ https://b24.am/business/239902.html հղումով: Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ իր սերվերային ու ցանցային համակարգերը լիարժեք պաշտպանված են հաքերային հարձակումներից՝ տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան:

Ինչպես արդեն վերը նշվել է, տվյալ համարներն օգտագործվել են հարցումներ իրականացնելու նպատակով, իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»:

Վերը նշված հաղորդագրությունից հետո, հայաստանյան որոշ ԶԼՄ–ներ ձեռնարկել են նաև լրացուցիչ ուսումնասիրություններ և հրապարակել դրանց արդյունքները, ինչը նույնպես չէր կարող աննկատ մնալ ջանասիրաբար իր պարտականությունները կատարող լրատվամիջոցի համար։

Վիվա–ՄՏՍ–ը նաև տարակուսանք է հայտնում առ այն, որ օրաթերթը (փոխկապակցված կայքը) արդեն երկրորդ հրապարակումն է տարածում՝ չսպասելով Վիվա–ՄՏՍ–ին ուղղված իր տեղեկատվական հարցման պատասխանին։ Այն ուղարկվել է Վիվա–ՄՏՍ օգոստոսի 25-ին։

Հավելենք միայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի (փոխկապակցված կայքի)՝ Վիվա–ՄՏՍ–ին թիրախավորելու շարժառիթներն ավելի քան պարզ են և, ցավոք, ենթադրաբար՝ զուտ նյութական։ Թե որոնք են դրանք, թողնում ենք լրագրողական համայնքի և հանրության դատողությանը։

Շնորհակալություն։

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40