Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ գյուղում կառուցված տուն՝ գնդակոծված ավերակի փոխարեն
30/08/2022 13:42
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ գյուղում կառուցված տուն՝ գնդակոծված ավերակի փոխարեն

Տավուշի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում ապրող Փարսյանները, շուրջ երեսուն տարի տուն կառուցելու խնդիր են ունեցել: Դժվարություններն անցյալում են մնացել միայն վերջերս. ընտանիքում արդեն թոռներ են մեծանում: Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, ընտանիքի երրորդ սերնդի համար նոր իրականություն է ստեղծվել:

Փարսյանները դառնությամբ են հիշում ապրած տարիները: Արցախյան առաջին ազատամարտի տարիներին՝ 1993 թվականին, հակառակորդի արձակած արկը տան կտուրից ընկել է ննջասենյակ և ամբողջովին փոխել ընտանիքի կյանքը:

«Միանգամից կրակեցին գյուղի վրա: Մենք էլ հարևան գյուղի մոտ՝ դաշտում, աշխատում էինք: Փախանք, թաքնվեցիք: Այդ ընթացքում լսեցինք, որ մեր տների ուղղությամբ կրակել են: Հեռվից նայեցինք, տեսանք ծուխ… Խաղաղվեց, եկանք, տեսանք գնդակոծել են, արկն էլ տանիքով մտել է ննջասենյակ: Ամբողջ տունն ավերակ էր, ապրելու ենթակա չէր: Երեխաներս փոքր էին, ահավոր վիճակ էր: Տեղափոխվեցինք սար: Երեխաներս մեծացել են սարում», – պատմում է երկար տարիներ երազանքը սրտում ապրած տանտիրուհին՝ Հասմիկ Ղևոնդյանը:

Երեսուներկուամյա Արտակն իր մանկության տնից հիշում է միայն երկրորդ հարկում գնդակոծված առաստաղը և պահպանված առաջին հարկը: Առանձնապես լուսավոր չեն նաև երիտասարդության տարիների հուշերը. գնդակոծված տունը կառուցելու ապարդյուն փորձ և երկու անգամ ընդհատված երազանք՝ երկուսն էլ պատերազմի պատճառով:

«Երկու անգամվա պատճառը եղել է պատերազմը: Մի անգամ փորձել ենք կառուցել, սկսվել է հուլիսյան պատերազմը, որը խանգարել է, երկորդ անգամ՝ 44-օրյա պատերազմն է խանգարել: Մենք մեր ուժերով չէինք կարող այսքանը միանգամից կառուցել», – ասել է տան զավակը՝ Արտակ Փարսյանը:

Փարսյանների գնդակոծված տունը վերջապես կառուցվել է: Ննջասենյակի տեղում այժմ հյուրասենյակն է: Ննջասենյակի լուսավորության հարցն էլ լուծվել է այնպես, որ դեպի սահման նայող պատուհաններ չլինեն: Տանտերերը գիտակցում են, որ իրական վտանգի դեպքում դա էական դեր չի կարող ունենալ, սակայն կարևոր են համարում զգուշավորությունը:

Հայրենի գյուղը շեն պահելը կարևոր նպատակ է Արտակի համար: Նա վստահ է, որ համագյուղացի ընկերները նույն ոգով են ապրում՝ կարևոր համարելով խաղաղությունը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Տավուշի մարզում էական է եղել. միայն նախորդ տարվա գործակցության արդյունքը զգացել է 19, իսկ տասը տարվա ընթացքում՝ 86 ընտանիք: Փարսյանների ընտանիքն այդ ցանկում է: Համագործակցող կազմակերպությունների շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում կարևոր խնդիր է հաղթահարել մոտ 400 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52