Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Թիրախային աջակցություն՝ անհատական օգնականների միջոցով. Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործընկերությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել
19/09/2022 16:23
Կիսվել

Թիրախային աջակցություն՝ անհատական օգնականների միջոցով. Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործընկերությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի համագործակցության արդյունքում, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ. բարելավվում է նրանց և ընտանիքների կյանքի որակը, թեթևանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան: Որոշ երեխաների մոտ ակնառու է մտավոր ու ֆիզիկական զարգացման դինամիկա, անձնական օգնականի ուղղորդմամբ հնարավոր է դառնում նրանց ինտեգրումը ներառական կրթության ու սոցիալացման գործընթացում: Անհատական օգնականների աջակցության շնորհիվ ընտանիքում կարողանում են նաև լուծել բազմաթիվ հարցեր՝ առողջական, կրթական, աշխատանքային, հասցնում են ժամանակ տրամադրել ընտանիքի մյուս անդամներին և փոքր ինչ հանգստանալ:

2016թ.-ից իրականացվող՝ «Անհատական-օգնականներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագիրը վերջին երկու տարիներին ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև Հայաստանի տարբեր մարզերի շահառուների:

Վանաձորցի տասներկուամյա Հայկը, որի մոտ ախտորոշված է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված), հենաշարժողական խնդիր ունի: Հայկի խնամքը պահանջում է վերականգնողական չընդհատվող բուժում և հմտությունների զարգացման առօրյա աշխատանք: Եթե տարիներ առաջ այդ ծառայությունները հասանելի էին միայն Երևանում, ապա այժմ խնամքի և զարգացման աշխատանքն անհատական օգնականի աջակցությամբ կազմակերպվում է նաև մարզերում: Ծրագիրը շարունակում է պահանջված մնալ ոչ միայն միջին և ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի, զարգացման ու սոցիալացման, այլև նրանց ընտանիքներին աջակցության առումով:

Վիվա-ՄՏՍ-ի և ՍՈՐՍ հիմնադրամի գործակցության շրջանակներում, Հայկը նոր ուսումնական տարին առավել հանգիստ և առանց լարվածության է դիմավորել: Վիրահատված մայրն արդեն կազդուրվել է և կարող է օգնել որդուն: Ընտանիքի համար բարդ ժամանակահատվածում, Հայկին օգնել է անհատական

օգնականը՝ երիտասարդ Արգամը: Նա իր աջակցությունը չի սահմանափակել մասնագիտական տիրույթում: Ձևավորված մթնոլորտի շնորհիվ՝ Հայկը ոչ միայն աջակցող մասնագետ, այլև ընկեր է ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ անցած ամիսների ընթացքում կարողացանք նաև մարզերում աշխատատեղ ստեղծել: Առաջին անգամ արական սեռի թյութոր-մասնագետ ունեցանք, որը փայլուն կատարեց իր աշխատանքը: Սա հրաշալի նախադեպ է և օրինակ՝ բոլորիս համար: Հաջողված ընթացքի համար կարևոր է եղել մեր գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի դերը ոչ միայն ծրագրի իրականացման, այլև՝ տեխնիկական աջակցություն դրսևորելու առումով: Մարզերում անհատական աշխատանքային պլանների մշակումը և վերահսկողությունն իրականացվում է օնլայն ձևաչափով` Երևանում գտնվող փորձագետների աջակցությամբ: Դա հնարավորություն է տալիս անգամ հեռավոր բնակավայրերում գտնվելով՝ ներգրավվել մայրաքաղաքում ծավալվող աշխատանքներում և ստանալ մասնագիտական մեծ աջակցություն: Օգտվել ենք ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից. տեսազանգ, կոնֆերանս քննարկումներ և այլն»,- ասել է ՍՈՐՍ հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյանը:

Հայկը հմտությունների զարգացմանն ուղղված վարժություններն անցել է իր համար ծրագրի փորձագետների կողմից մշակված անհատական պլանով: Մասնագետն աշխատել է հստակ ցուցումով՝ մանր մոտորիկայի, ինքնուրույնության, սոցիալացման ու ինքնաճանաչողության ուղղությամբ: Երեխան սիրում է շախմատ խաղալ, հետաքրքրաշարժ խաղերով զբաղվել, իսկ առարկաներից նախընտրում է մաթեմատիկան: Տուն-դպրոց-տուն ժամանակացույցից բացի, Հայկը մասնագետի ուղեկցությամբ նաև սպորտային դահլիճ է այցելել:

Թե երևանյան կուրսերից, թե Վանաձորում իրականացվող ծրագրի արդյունավետությունը գնահատում է մայրը՝ Լիլիթ Մխիթարյանը:

«Բավականին մեծ տարբերություն ունենք: Գալիս ենք դրական դինամիկայի: Ե՛վ խոսքի մեջ է զգացվում, և՛ վարքի, և՝ ֆիզիկականի: Արդեն հասել ենք քայլելուն. ինքնուրույն քայլեր է անում: Վերջին տարիներին ակտիվ մասնակցել ենք հիմնադրամի տարբեր ծրագրերին՝ ՍՈՐՍ տնակ զարգացման կենտրոն ենք հաճախել, որտեղ Հայկը զարգացման և վերականգնողական պարապմունքներին է մասնակցել: Իսկ ես աշխատանքային հմտություններ ու գիտելիք եմ ստացել ՍՈՐՍ-ի կարի արտադրամասում: Այս տարի ծրագրում եմ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել: Այս հարցում ևս անգնահատելի է անհատական օգնականի դերը: Նրանք դառնում են ավագ ընկեր մեր երեխաների համար»,-ասել է Լիլիթը:

Հայկն այս տարի ևս ընդգրկվել է ծրագրում, սակայն նրա հետ աշխատելու է այլ անհատական օգնական: Արգամը հրաժեշտ է տվել փոքրիկին, սակայն միայն ծրագրի շրջանակում:

* Տեսա(լուսա)նկարահանումն ու հրապարակումն իրականացվել են ծնողի համաձայնությամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41