Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
«Վիրտուալ ԱՀԿ». նոր ծառայություն՝ Վիվա-ՄՏՍ-ի բիզնես փաթեթում
20/09/2022 19:20
Կիսվել

«Վիրտուալ ԱՀԿ». նոր ծառայություն՝ Վիվա-ՄՏՍ-ի բիզնես փաթեթում

Վիվա-ՄՏՍ-ն իր բիզնես-հաճախորդներին ներկայացնում է հեռախոսային նոր՝ «Վիրտուալ ավտոմատ կայան», ծառայությունը: Այն հրաշալի հնարավորություն է հաճախորդամետությունը գնահատող և չստացված զանգերի պատճառով շահույթի կորուստը կանխել ցանկացողների համար (վիճակագրությամբ բաց թողնված զանգերի թիվն օրական կտրվածքով կարող է հասնել մինչև 20%-ի): Անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից կամ աշխատակիցների թվից, «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից օգտվողը կարող է բջջային պրեֆիքսով համարների համար նախատեսված հավելվածով շատ արագ՝ տեսնել բաց թողնված զանգերի թիվը և, կարգավորելով զանգերի ստացման գործընթացը, հասցնելով զրոյի:

Վիվա-ՄՏՍ-ը հոգացել է, որպեսզի  անկախ բիզնեսի չափից ՝«Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից կարողանան օգտվել հնարավորին շատ կորպորատիվ հաճախորդներ: Ճկուն տարիֆիկացումը և հավելյալ մի շարք հնարավորությունները հարմարավետ են ինչպես 2-5 աշխատակից ունեցող ընկերությունների, այնպես էլ խոշոր՝ անձնակազմում հարյուրավոր մենեջերներ ներգրաված կազմակերպությունների համար: Շուկայում ամենաբարձ մասնաբաժինն ունեցող ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի, B2B հաճախորդները հնարավորություն ունեն հարմարավետ գնով միանալու ամենալայն ցանցին: Դրա համար նրանք կարող են կիրառել «SIP Trunk» սակագնային պլանը:

Կարգավորումների արագ կառավարման և խոսակցությունների պատմության ու ձայնագրությունների շուրջօրյա հասանելիության համար, Վիվա-ՄՏՍ-ն արդեն թողարկել է «Վիրտուալ ԱՀԿ» բջջային հավելված՝ Android և IoS օպերացիոն համակարգերի համար: Վեբ կառավարումը հարմար է օգտագործողի համար: Այն թույլ է տալիս կարգավորումն ավարտել մեկ րոպեում:  Բջջային հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից: 

Ընկերության ղեկավարին տրված է ոչ միայն ստացված, կատարված և բաց թողնված զանգերի պատմության և վիճակագրության մուտքի, այլև կատարված զանգերի ձայնագրությունների միջոցով՝ հաճախորդների սպասարկման որակը վերահսկելու հնարավորություն:

Վիվա-ՄՏՍ-ի վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով՝ ընկերության համարները դառնում են բազմուղի, ինչը նշանակում է, որ հաճախորդներն այլևս չեն լսի «Զբաղված է» ազդանշանը: Ձայնային ազդանշանների փոխարեն վիրտուալ ԱՀԿ-ն կողջունի հաճախորդներին կամ կառաջարկի ձայնային ընտրացանկ: Եթե ​​օպերատորներից ոչ ոք չկարողանա արագ պատասխանել զանգին, ծառայությունը ներողություն կխնդրի և կխնդրի մնալ կապի մեջ: Հաճախորդները, որոնք չեն կարող սպասել, ինքնապատասխանիչի միջոցով հաղորդագրություն ձայնագրելու կամ հետադարձ զանգ պատվիրելու հնարավորություն կունենան:

Այսօր Վիվա-ՄՏՍ-ի՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ ինտերֆեյսը պարունակում է զանգերի մշակման մի քանի տասնյակ գործառույթ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում՝ CRM-ին  (մասնավորապես՝ 1C, BITRIX, PLANFIX, YCLIENTS, ROISTAT, AMOCRM և այլ),  սև ցուցակ, հետադարձ զանգի վիջեթ՝ կայքից, և այլն:

«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։

Առավել ամբողջական տեղեկատվությունը հասանելի է https://pbx.mts.am հղմամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91