Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ն ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` VISA STUDENT
14/09/2011 15:26
Կիսվել

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-Ն ՈՒ «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ` VISA STUDENT

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline)  հայտարարում են նոր Visa Student Քարտ գործընկերային ծրագրի մեկնարկման մասին: Ինչպես այսօր` սեպտեմբերի 14-ին, հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում ներկայացրեցին այս երկու ընկերությունների ներկայացուցիչները`  նոր համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդներին ստանալ մատչելի և որակյալ բանկային և կապի ծառայություններ` մեկ փաթեթում: ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ի Visa Student Քարտի քարտապանները հնարավորություն կունենան անվճար միանալ Beeline բջջային ցանցին և խոսել միմյանց հետ 1դրամ/րոպե հատուկ սակագնով:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին` հաճախորդներին պարբերաբար ներկայացնում է նորարարական ծառայություններ:  Նոր «Visa Student» Քարտը, որն այժմ հասանելի է բոլոր ուսանողներին և առհասարակ, բոլոր երիտասարդներին, թույլ է տալիս ակտիվ կյանք մուտք գործող անհատներին ստանալ շահավետ առաջարկներ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից և ԱրմենՏել-ից: Սա երկու տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների համագործակցության լավ օրինակ է, որը ծառայելու է ի շահ մեր հաճախորդների», – կարևորելով երիտասարդ հաճախորդների ներգրավումը նշեց ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

«Հաճելի է, որ իր տեսակի մեջ եզակի մեր համատեղ ծրագիրը միտված է ուսանողներին: «ԱրմենՏել»-ն ավանդաբար աջակցվում է երիտասարդությանը, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր կրթության ոլորտում: Եվ մենք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցինք ԱԿԲԱ-բանկի նախաձեռնությանը, Visa Student քարտի քարտապաններին առաջարկելով Beeline բջջային կապի հատուկ սակագներ: Վստահ եմ, որ զանգերի աննախադեպ ցածր սակագինը, տվյալների փոխանցման և հաղորդագրությունների մատչելի սակագների համադրությամբ, մեր ուսանողներին կտա շփվելու լրացուցիչ հնարավորություններ, առանց լրացուցիչ ծախսերի», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ի թիվս նշված առավելությունների նոր Visa Student քարտն պաշտպանված է ժամանակակից չիպային տեխնոլոգիաներով: Visa Student քարտապանները հնարավորություն են ունենալու ստանալ զեղչեր բազմաթիվ առևտրի և սպասարկման կետերում, մասնակցել պարբերաբար անցկացվող ուսման վարձերի խաղարկություններին և արտոնյալ պայմաններով օգտվել Բանկի ուսման վարկերից: Visa Student Քարտի ստացման համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52