Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Վիվա-ՄՏՍ. Օրթեզների՝ եռամյա ծրագիրն ընթացքում է
26/09/2022 17:03
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Օրթեզների՝ եռամյա ծրագիրն ընթացքում է

Կոռնիձորցի Հարութը չի սիրում խոսել պատերազմի մասին. 28-ամյա սյունեցին անցել է դրա միջով և գիտի մեր երկրի անկախության իրական գինը: 44-օրյա պատերազմում՝ երիտասարդ կապիտանը դրսևորել է կամք և վճռականություն, հաղթահարել անհնարինն ու հրաշքով երկրորդ կյանք ստացել: Տրտնջալ չի սիրում, խղճահարություն առաջացնել՝ առավել ևս: Թեև անցել է բավականին բարդ վիրահատությունների միջով ու հայտնվել անվասայլակին, բայց չի կոտրվել: Պատերազմից առաջ և հետո ճամփաբաժանին բոլոր վախերը թողած երիտասարդը կամքի ուժ է դրսևորել նաև վերականգնման, նորից ոտքի կանգնելու և փոքրիկ դստեր համար հենարան լինելու հարցում: Վերականգնողական բուժում է անցնում՝ կարգուկանոն գնահատող զինվորականի նման կատարելով անհրաժեշտ վարժությունները:

Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Շատերը, չհարմարվելով ստատիկ օրթեզներին, նախընտրում են տեղաշարժվել անվասայլակով, ինչը, սակայն, կարող է առաջացնել երկրորդային առողջական բազմաթիվ խնդիրներ: 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորներին այդ հարցում աջակցելու համար, Վիվա-ՄՏՍ-ը և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունն օրթեզավորման ծրագիր են իրականացնում: Հարութն այդ ծրագրի շահառուն է դարձել և իր նպատակասլացության ու ֆիզիոթերապիստների ջանքերի շնորհիվ՝ արդյունավետ տեղաշարժ ապահովել:

«Մոտավորապես մեկ ամիս անվասայլակի վրա եմ եղել: Հետո, իմ կինեզոթերապիստը՝ Հայկը, հարցրեց կոչումս: Երբ իմացավ, որ կապիտան եմ՝ մեկ շաբաթ ժամանակ տվեց, ասելով՝ եթե ոտքի չկանգնեմ, կկոչումազրկեն ինձ: Դա ինձ ստիպեց, որ ոտքի կանգնեմ: Մի օր էլ գնացի իր մոտ ու իր աչքի առաջ թողեցի սայլակը»,- ասել է 28-ամյա կապիտան Հարութ Դավթյանը:

«Հարութին մոտիվացնելու համար կոչման պահը կիրառեցինք և դա աշխատեց: Գրեթե տասն օրում, սայլակից անցավ քայլակի: Նրա մոտ վերականգնման պրոցեսն արագ ընթացավ: Հարութը սպա է. կարգուկանոնին հետևելու վճռականությունն ու մոտիվացիան, ձգտումը շատ մեծ էին: Չնայած իր՝ ծանր վնասվածքի, լավ արդյունք կա նույնիսկ այսօր: Երբ հասնում ենք մի մակարդակի, ունենում ենք քայլք, բայց դա այն չէ. կան շտկման անհրաժեշտ դետալներ՝ մկանների թուլության պատճառով: Սկսում ենք կիրառել օրթեզ՝ քայլքը փոխելու և այն ավելի սահուն դարձնելու համար: Օրթեզը ոչ միայն հեշտացնում է Հարութի քայլքը, այլև լրացուցիչ ջանքեր չի պահանջում, էներգիա է խնայում», – ասել է Հայկ Խաչատրյանը՝ Հարութի հետ աշխատող կինեզոթերապիստներից մեկը:

Հարութի հետ դեռ աշխատելու անհրաժեշտություն կա: Սյունիքից, վերականգնողական բուժման համար ժամանակ առ ժամանակ Երևան եկող կապիտանը, «Զինվորի տանը» անհրաժեշտ կուրսեր է անցնում: Պատերազմի հետևանքներով նույն ճանապարհն անցած զինվորականներին օգտակար լինելու համար, մասնագետները ջանքեր չեն խնայում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ ժամանակակից 100 օրթեզի կիրառումից ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանորեն վերականգնման արդյունք է ակնկալվում:

Կապիտան Դավթյանը ուժեղ կամքի տեր, անկոտրում հայի փայլուն օրինակ է: Այժմ էլ առաջ է շարժվում լավատեսությամբ ու անպայման հաջողելու վճռականությամբ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43