Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԸ
16/09/2011 11:28
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԸ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է արտաքին կապուղիների ընդլայնման մասին` Level 3 Communications, Inc. առաջին մակարդակի մատակարար պրովայդերի մայրուղային ցանցին միանալու միջոցով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` արտաքին մայրուղին անցնում է հյուսիսային ուղղությամբ` Վրաստանի տարածքով: 10 Գբ/վ թողունակությամբ նոր կապուղին միանում է Level 3 Communications օպերատորի ցանցին Ֆրանկֆուրտում:

«Մայրցամաքներ միացնող սեփական ցանց ունեցող օպերատորի հետ ուղիղ կապի հաստատումը` «ԱրմենՏել» ընկերության ևս մեկ նվաճում է: Նոր միացումը Հայաստանի միասնական օպերատորին թույլ կտա բարձրացնել արտասահմանյան ինտերնետ-ռեսուրսների հասանելիության արագությունն ու հուսալիությունը, ավելացնել ենթակառուցվածքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաև հիմք կծառայի կապի ոլորտում նոր առաջարկների համար», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2010թ. «ԱրմենՏել» -ը դարձավ Հայաստանում հեռահաղորդակցության  ծառայություններ մատուցող առաջին օպերատոր, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: Ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի և Իրանի տարածքով:

Level 3 Communications-ը` առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է: Ընկերությունը շահագործում է տվյալների փոխանցման մայրուղային կապուղիների աշխարհում ամենամեծ  ցանցերից մեկը, որի երկարությունը գերազանցում է 85 հազար կմ: Ընկերության ցանցն ընդգրկում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մեծ մասը: Օպերատորին է պատկանում նաև Ատլանտիկ օվկիանոսով անցնող տվյալների փոխանցման 100 Գբ/վ թողունակությամբ մայրուղիները:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48