Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Աթենաս» բարեգործական հիմնադրամն ատամնաբուժական անվճար ծառայություն կմատուցի
12/10/2022 15:55
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Աթենաս» բարեգործական հիմնադրամն ատամնաբուժական անվճար ծառայություն կմատուցի

Սահմանապահ Չինարիում ստոմատոլոգիական խնդիրները լուծում են ոչ ավանդական բժշկության մեթոդներով կամ մասնավոր ծառայությունից օգտվելով: Գյուղի բուժկետում համապատասխան ծառայություն չկա: Մի փոքրիկ սենյակում, ավելի քան 40 տարի առաջ տեղադրված, տեխնիկապես ոչ կիրառելի ատամնաբուժական աթոռ կա: Այն վերջին անգամ շահագործվել է երկու տարի առաջ՝ հուլիսյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, կամավորական սկզբունքով Չինարի ժամանած երիտասարդ մասնագետների այցի շնորհիվ: Չինարիում մասնավոր ծառայությունից օգտվել կարող են հաշված մարդիկ, իսկ շուրջ 35 կիլոմետր հաղթահարել, Բերդ մեկնելն ու վերադառնալը հարմար չէ:

«Ավելի քան քառասուն տարի բուժքույր եմ աշխատում Չինարիում: Եվ որքան հիշում եմ՝ ատամնաբուժական այս գործիքը նույնն է: Նորը գնելու հնարավորություն հավանաբար չի եղել: Սահմանին ապրող մարդիկ ապրում են մշտական վախի ու սթրեսի մեջ: Ատամնաբուժական կլինիկա չկա: Ժողովուրդը ստիպված՝ Բերդ է մեկնում: Այստեղ խիստ անհրաժեշտ է ատամնաբուժական կաբինետ», – ասում է գյուղի բուժքույր Լարիս Ծերունյանը:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Չինարիում ատամնաբուժական ծառայությունների պիլոտային ծրագրի մեկնարկ է տրվել: «Աթենաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները շրջայցով եղել են գյուղում և գնահատել կարիքները: Գործընկերների նպատակը սահմանին ապրողների կողքին լինելն է: Անհրաժեշտ նոր սարքավորումներ և նոր աթոռ տեղադրելուց հետո, Չինարիում ատամնաբուժական անվճար ծառայություն կմատուցվի:

«Սթրեսի ժամանակ տարբեր խնդիրներ են առաջանում: Դրանցից մեկն ատամների խնդիրն է. մարդիկ կարող են նույնիսկ կորցնել ատամները: Սահմանին ապրողների շրջանում մեծ է սթրեսի ենթարկվելու ռիսկը: Այդ իսկ պատճառով, ծրագրի իրականացման համար ընտրվել է սահմանապահ գյուղ: Այստեղ ապրողները պետք է իմանան, որ իրենք մենակ չեն և որ իրենց թիկունքում կանգնած են մարդիկ, որոնք պատրաստ են օգնել: Ոչ ոք մեզ չի օգնի, եթե մենք ինքներս պատրաստ չլինենք օգնել մեզ»,- ասել է «Աթենաս» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Հրաչյա Գրիգորյանը:

Պիլոտային ծրագիրն իրականացնող գործընկերների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Աթենաս» բարեգործական հիմնադրամի նկատմամբ գյուղում արդեն իսկ վստահություն է ձևավորվել: Չինարիում Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը հասցրել են գնահատել ոչ միայն որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն, այլև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող կառույց: Իսկ «Աթենաս»-ի դրսևորած մարդասիրությունը տեսել են երկու տարի առաջ:

«Այստեղ ոչ թե ավարտվում, այլ այստեղից է սկսվում Հայաստանը: Չինարին գտնվում է շրջկենտրոնից բավականին մեծ հեռավորության վրա: Բուժում ստանալու համար 35 կմ գնալ և վերադառնալը հարմար չէ: Անգամ կան մարդիկ, ովքեր բուժում ստանալու հնարավորություն չունեն՝ անվճարունակ են: Այս ծրագիրը թույլ կտա թեթևացնել այդ բեռը»,- ասել է Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը:

«Աթենաս»-ի մասնագետների հաջորդ հերթական շրջայցը Չինարիում կլինի առավել առարկայական: Ընթացիկ տարում, գործընկեր կազմակերպությունները նախատեսել են ատամնաբուժական անվճար ծառայություն մատուցել Տավուշի մարզի երկու գյուղում: Հաջորդ գյուղը կընտրվի մեկ այլ շրջայցով՝ կարիքների գնահատման փուլից հետո: Պիլոտային ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է 5 միլիոն դրամ:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31