«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ FACEBOOK-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված ֆուտբոլային վանկարկում մրցույթի հաղթողներին:
Պարգևատրման արարողությանը, որը կայացավ Ազատության պողոտայում` Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին մրցույթի հաղթողներ Հրաչ Խաչատրյանը և Սամվել Կիրակոսյանը: Հաղթողները հորինել էին վանկարկումներ նվիրված Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, նկարահանել այն տեսախցիկով և տեղադրել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում:
Հրաչ Խաչատրյանը և Սամվել Կիրակոսյանը պարգևատրվեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերնաշապիկներով, ստացան Եվրո 2012 ընտրական փուլի հանդիպման Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր, ինչպես նաև բրենդային նվերներ:
«Ինձ համար հաճելի է, որ մեր էջում Beeline խմբի մասնակիցները, ոչ միայն քննարկում են հարցեր, որոնք վերաբերում են ընկերության կողմից մատուցված ծառայություններին, այլ նաև խոսում են իրենց հետաքրող այլ թեմաների շուրջ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջող խաղը վերջին ժամանակներս Beeline Armenia էջում դարձել էր ակտիվ քննարկման թեմա: Ելնելով դրանից` մենք առաջարկեցինք մեր մասնակիցներին հորինել վանկարկումներ և այդ ձևով արտահայտել իրենց աջակցությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և միաժամանակ պայքարել մրցանակների համար»,- նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ այս մրցույթն անց է կացվել 2011թ սեպտեմբերին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում: