Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Գազպրոմ Արմենիա. Համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն
26/10/2022 13:42
Կիսվել

Գազպրոմ Արմենիա. Համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն

Ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ «Գազպրոմ Արմենիա»-ի «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։

Ընկերությունը զգուշացնում է, որ քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա»-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է ընկերության անվանումը, հանդիսանում է կեղծիք, որի օրինակը ներկայացվում է ստորև։

Գազպրոմ Արմենիա. Համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն

«Ընդ որում՝ կեղծ կայքերի հեղինակներն ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին»,- հայտնում են ընկերությունից՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։

Ստորև ներկայացվում է կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից առաջարկում եմ ներդրումներ կատարել Ընկերության նախագծերում։

Գազպրոմ Արմենիա. Համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ընկերության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90