Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կասպերսկի. Աշխարհում մոբայլ սարքերի օգտատերերի վրա լրտես-տրոյացիների գրոհների քանակն ավելացել է 29%-ով
01/11/2022 12:16
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհում մոբայլ սարքերի օգտատերերի վրա լրտես-տրոյացիների գրոհների քանակն ավելացել է 29%-ով

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ 2022-ի հունվար-սեպտեմբերին աշխարհում մոբայլ սարքերի օգտատերերի վրա լրտես-տրոյացիների գրոհների քանակն աճել է 29%-ով՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Միայն Ռուսաստանում այդ ընթացքում ընկերությունը գրանցել է ավելի քան 320 հազար նման գրոհ։

Այդ ծրագրերը հավաքում են օգտատիրոջ անձնական տվյալները առանց նրա համաձայնության և փոխանցում չարագործներին։ Դրանք կարող են հասանելիություն ստանալ գրագրությանը սոցիալական ցանցերում և մեսենջերներում, ձեռք գցել և վերլուծել ստեղների սեղմումները, կատարել էկրանի արտապատկերումներ։ Եվ սա դրանց հնարավոր ֆունկցիոնալության բնավ ամբողջական ցանկը չէ։ Վնասաբեր ծրագրերն օգտագործում են ինչպես շարքային օգտատերերին լրտեսելու, այնպես էլ ընկերությունների վրա բարդ թիրախային գրոհների շրջանակում։

Չափազանց դժվար է ինքնուրույն որոշել, որ սարքի վրա տեղադրված է լրտեսող ԾԱ։ Անուղղակի նշանների թվում են մարտկոցի արագ լիցքաթափումը կամ տրաֆիկի մեծ ծավալի ծախսը: Այնուամենայնիվ, համոզվելու համար, որ սմարթֆոնում լրտեսող ԾԱ է աշխատում, հարկ է օգտագործել անվտանգության լուծում կամ դիմել մասնագետների:

«Մարդու մասին տվյալներ հավաքելու համար չարագործներն ու չարակամները կարող են լրտեսական կամ ստալկերային ԾԱ կիրառել։ Վերջիններս իրենցից ներկայացնում են կոմերցիոն լրտեսող ծրագրեր։ Սովորաբար դրանք օգտագործում են նրանք, ովքեր մոտիկից ծանոթ են զոհին. նման ծրագրակազմ տեղադրելու համար անհրաժեշտ է անմիջական հասանելիություն սմարթֆոնին: Ի դեպ, 2022-ին մեր լուծումները ստալկերային հավելվածների կիրառմամբ գրեթե 55 հազար գրոհ են գրանցել ռուսաստանցի օգտատերերի վրա»,- պարզաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Վիկտոր Չեբիշևը։

«Կասպերսկի» ընկերությունը պարզաբանում է, որ եթե լրտեսումն իրականացվում է ստալկերային ԾԱ-ի միջոցով, այն կարելի է ինքնուրույն հայտնաբերել. դրա համար Android-ում պետք է ստուգել հավելվածների թույլտվությունները: Սովորաբար ստալկերային ծրագրերն օգտագործում են հասանելիությունը տեսախցիկին և խոսափողին, տեղորոշմանը, AccessibilityService-ին, և սարքում ունեն ադմինիստրատորի իրավունքներ: Նաև եթե մարդն իր սարքում հայտնաբերել է ստալկերային կամ լրտեսող ԾԱ, խորհուրդ չի տրվում անմիջապես հեռացնել այն. լրտեսումը նախաձեռնողը բավականին արագ կիմանա դրա մասին, և հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կլինեն այդ դեպքում։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58