Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Կասպերսկի. Վնասաբեր ծրագրեր Netflix-ի քողի տակ
08/11/2022 12:57
Կիսվել

Կասպերսկի. Վնասաբեր ծրագրեր Netflix-ի քողի տակ

Ինչ սպառնալիքներ են թաքնվում հոսքային հեռարձակման ծառայությունների անվան տակ

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ 2022-ին հոսքային հեռարձակման ծառայություններով քողարկվող վնասաբեր ԾԱ-ի ամենատարածված տեսակն են դարձել տրոյացիները։ Դրանք կարող են գողանալ անձնական տվյալներ և փող: Կախված նման ծրագրի տեսակից՝ գործառույթները կարող են նկատելիորեն տարբերվել։ Չարագործները հոսքային հեռարձակման հարթակների անվանումներն ավելացնում են վնասաբեր ֆայլերին և տարածում դրանք ցանցում:

Ընկերության փորձագետները տեղեկացնում են, որ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը հոսքային հեռարձակման հարթակների անվան տակ քողարկված վնասաբեր և անցանկալի ԾԱ-ի բախված օգտատերերի 78%-ին գրոհել են տարբեր տրոյական ծրագրեր, այդ թվում՝ ծածկագրիչներ,  լրտեսներ, ներբեռնիչներ։ Համեմատության համար. բովանդակություն արտադրողների անվան տակ քողարկված գովազդային ԾԱ-ի հետ բախվել է 15%-ը։ Այսպիսով, ներբեռնելով ծրագիրը անհայտ կայքից` մարդը մեծ հավանականությամբ ռիսկ է անում կորցնել անձնական տվյալները, հասանելիությունն օգտահաշիվներին և փող, քան ստանալ անցանկալի գովազդ:

Հայտնի հարթակների թվում, որոնց անվանումներով առավել ակտիվ մեքենայություններ են կատարում չարագործները, հայտնվել է Netflix-ը։ Օգտատերերի գրեթե 80%-ը, որոնք բախվել են հոսքային հեռարձակման ծառայություններով քողարկված սպառնալիքների, փորձել են անվստահելի ռեսուրսներից ներբեռնել այդ հավելվածը։ Հանդիպել են նաև Hulu-ն, Disney+-ը, HBO Max-ը նմանակող վնասաբեր ծրագրեր։

Վնասաբեր կամ անցանկալի ծրագրերից բացի, չարագործները ֆիշինգային էջեր են ստեղծում՝ գաղտնի տեղեկատվություն և բանկային քարտերի տվյալներ գողանալու համար: «Կասպերսկի» ընկերության  հայտնաբերած խարդախ սխեմաներից մեկում օգտատերերին առաջարկվել է սքանավորել QR-կոդը՝ իբր HBO Max-ի տարեկան բաժանորդագրություն շահելու համար։ Կոդը սքանավորելուց հետո զոհերը վերաուղղորդվել են ֆիշինգային էջ, որտեղ նրանց խնդրել են մուտքագրել անձնական և վճարային, ինչպես նաև հոսքային հեռարձակման ծառայության օգտահաշիվ մուտք գործելու տվյալները:

«Հոսքային հեռարձակման ծառայություններն ակտիվորեն թողարկում են իրենց սեփական ֆիլմերն ու սերիալները, որոնք կարելի է դիտել միայն որոշակի ռեսուրսում։ Բայց ոչ բոլոր օգտատերերն են պատրաստ վճարել բաժանորդագրության համար: Հաճախ նրանք փնտրում են կողմնակի կայքերից նման բովանդակությունն անվճար ներբեռնելու եղանակներ: Իսկ դա, որպես կանոն, ռիսկի հետ է կապված։ Հատկապես հիմա, երբ հոսքային հեռարձակման ծառայությունների անվան տակ չարագործներն ամենից հաճախ տրոյական ԾԱ են տարածում»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Վասիլի Կոլեսնիկովը։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36