Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Շահագործման է հանձնվել Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կառուցված երկու խոշորագույն արևային կայան
08/11/2022 16:58
Կիսվել

Շահագործման է հանձնվել Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կառուցված երկու խոշորագույն արևային կայան

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում շահագործման է հանձնվել երկու խոշորագույն արևային ֆոտովոլտային կայան, որոնք կառուցվել են Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությամբ։

Նախագծի իրագործման համար Բանկը 5,5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրել AS Energy և PromSun ընկերություններին, ինչը կազմում է ընդհանուր նախագծի արժեքի 80%-ը:

«Սա Բիբլոս Բանկի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման առաջին նախագիծն է։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այս մեծամասշտաբ ու կարևոր նախագիծն իրականացվել է հաջողությամբ»,- նշել է Բանկի Առևտրային գործառնությունների վարչության պետ Վահան Կաջայանը՝ հավելելով, որ կայուն էներգետիկայի զարգացման, վերականգնվող էներգետիկ համակարգերի ներդրման և էներգախնայողությանն ուղղված նախագծերը շարունակելու են մնալ Բիբլոս Բանկ Արմենիայի ուշադրության կենտրոնում։

«Արևային էներգետիկայում «Ա-Ս Էներջի» և «ՊրոմՍինթեզ» կայանները հանդիսանում են վերջին տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների իդեալական համադրություն: Նման ծրագրերը որպես շարժիչ ուժ են ծառայում ՀՀ մարզերի կայուն զարգացման համար։ Բացի արևային ներուժից, Հայաստանի Հանրապետության որոշ մարզեր ունեն նաև քամու էներգիայի մեծ ներուժ: Հուսով ենք, որ վերականգնվող էներգիայի ծրագրերը շարունակական բնույթ կկրեն, և երկրի էներգետիկ բալանսում դրանց չափաբաժինը գնալով կմեծանա»,- ասել է Օպտիմում Գրուպի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թևոսյանը:

10 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 20 մլն կՎտժ-ից ավելի տարեկան արտադրությամբ «Ա-Ս Էներջի» և «Պրոմսինթեզ» արևային կայանների կառուցման աշխատանքներն իրականացրել է Օպտիմում Էներջի ՍՊԸ-ն։

«Պրոմսինթեզ» արևային կայանը Գեղարքունիքի մարզի առաջին կայանն է, որը կառուցվել է արհեստական բանականությամբ և արևին հետևող համակարգով, ինչը մաքսիմալ մեծացնում է կայանի արտադրողականությունը՝ ավելացնելով այն ավելի քան 18%-ով։

Վերականգնվող էներգիայի արտադրությունը դրական ազդեցություն կթողնի շրջակա միջավայրի վրա։ Ֆոտովոլտային կայանները կնվազեցնեն ածխաթթու գազի տարեկան արտանետումը 4,350 տոննայով, իսկ մեկ ժամում արտադրված էներգիան թույլ կտա սնուցել մոտ 70 փոքր գյուղ:

Ծրագիրը կարևոր ներդրում ունի նաև համայնքների զարգացման գործում։ Ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ շահագործման փուլում Աստղաձոր համայնքում ստեղծվել և ստեղծվում են նոր աշխատատեղեր։

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում են Բանկի թվով չորս մասնաճյուղեր, որտեղ հաճախորդները կարող են օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից և ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25