Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՇՈՒՐՋ 2770 ԿՄ
26/10/2011 11:44
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՇՈՒՐՋ 2770 ԿՄ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրության ընդլայնման և DWDM տեխնոլոգիայի ներդրման մասին օպտիկամանրաթելային մայրուղիներում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` 2011թ-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է  DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավային և ապահովվում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:

Ընդհանուր առմամբ 2011թ-ի երկրորդ կիսամյակին  «ԱրմենՏել » ընկերությունը ներդրել է ավելի քան 100կմ. օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաև կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:

«Ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն  արագագործ ցանցի կառուցմանն ուղղված մեր ընկերության հերթական քայլն է և այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը: Շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայություների հանդեպ պահանջարկն աճում է, և, հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի  միասնական օպերատորի բաժանորդներին կապի և ինտերնետ-հասանելիության  ամենաժամանակակից և որակյալ ծառայություններով», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770կմ-ից ավել է, որից 326` Երևանում:

DWDM (Dense Wave Division Multiplexing) ժամանակակից տեխնոլոգիան կիրառվում է գոյություն ունեցող ցանցերի արդիականացման և ընդլայնման համար` դրանց թողունակությունն էապես ավելացնելու նպատակով: DWDM տեխնոլոգիայի առանցքային առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են:  Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100Գբ/վ արագությամբ:

 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08