Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Google Pay` Անհպում վճարումների նոր հնարավորություն Կոնվերս Բանկի հաճախորդների համար
15/11/2022 09:43
Կիսվել

Google Pay` Անհպում վճարումների նոր հնարավորություն Կոնվերս Բանկի հաճախորդների համար

Կոնվերս Բանկի հաճախորդների համար հասանելի է ևս մեկ վճարային նորարար լուծում՝ Google Pay-ը:

Google Pay վճարային համակարգի գործարկմամբ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել անվտանգ, անհպում վճարումներ ու գործարքներ ոչ միայն առևտրի ու սպասարկման կետերում, անհպում գործարքներ ապահովող բանկոմատներում, այլև Google Pay-ը սպասարկող հավելվածներում ու կայքերում. ֆիզիկական քարտի փոխարեն որպես վճարման միջոց կիրառվում է Կոնվերս Մոբայլ հավելվածին կամ Google Wallet-ին կցված վիրտուալ քարտը/քարտերը, ինչն ոլորտում թոքենացման ստանդարտների կիրառման լավագույն փորձառություններից է:

«Մենք ուրախ ենք Google Pay-ը ներկայացնել նաև Հայաստանում: Ներկայում այն ավելի քան 45 երկրների օգտատերերի համար Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով վճարման արագ, հեշտ և անվտանգ միջոց է:»,- ասել է Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգը՝ նշելով, որ ծառայությունը ակտիվացնելու համար հարկավոր է ընդամենը հավելվածին կցել վճարային քարտը:

«Կոնվերս Բանկը Google Pay-ի ներդրմամբ ընդլայնում է իր գործիքակազմը և անհպում վճարումների հնարավորություն ընձեռում Հայաստանում հասանելի բոլոր եղանակներով: Google Pay-ով գործարքների անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն Կոնվերս Մոբայլ Հավելվածի, այլև այդ համակարգի բազմաստիճան պաշտպանության համակարգի շնորհիվ:»,- ասել են Կոնվերս Բանկում:

Google Pay-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ է Կոնվերս Մոբայլ հավելվածում ընտրել քարտը և այն մեկ հպումով կցել համակարգին: Վճարումների համար Հավելված մուտք գործելու կարիք չկա. բավարար է «արթնացնել» սմարթֆոնը՝ օգտագործելով մատնահետքը, բիոմետրիկ ճանաչումը կամ PIN կոդը, մոտեցնել POS տերմինալին կամ բանկոմատին և վճարում կամ կանխիկացում իրականացնել:

Մանրամասների համար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2