
WESTERN UNION-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ 7% ԱՃ
Միջազգային դրամային փոխանցումների ամերիկյան Western Union ընկերությունը հրապարակել է 2011 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս ինն ամիսներին ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 7%-ով և կազմել 713,1 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 6%-ով և կազմել 4,06 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործառնական շահույթն աճել է 5%-ով` կազմելով 1 մլրդ դոլար:
Western Union ամերիկյան օպերատորը մասնագիտացված է դրամական արագ փոխանցումների ոլորտում և այժմ գործունեություն է ծավալում 200 երկրներում: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը հասնում է 35 հազարի: