Բիզնես

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
«Լուսէ» կրթական շոկոլադներ. Արցախյան քաղցր բրենդ՝ կրթական-ճանաչողական գործառույթով
28/11/2022 14:53
Կիսվել

«Լուսէ» կրթական շոկոլադներ. Արցախյան քաղցր բրենդ՝ կրթական-ճանաչողական գործառույթով

«Լուսէ» կրթական շոկոլադներն արդեն հասանելի են քաղցրակերներին: Այս ձեռակերտ շոկոլադները շուկայում առկա բազմազանության մեջ տարբերվում են կրթական-ճանաչողական գործառույթով:

Շոկոլադներն արտադրվում են Արցախում և այնտեղից փոստի միջոցով հասնում պատվիրատուներին:
«Լուսէ» կրթական շոկոլադների արտադրության ու Արցախում ապրելու մասին Բիզնես 24-ը զրուցել է արտադրողի՝ Նարինե Հակոբյանի հետ:

Նարինեն ծնվել է Գառնիում, 4 տարեկանում տեղափոխվել Արցախ՝ Քաշաթաղի Ղազարապատ գյուղ: Թվացյալ երջանիկ ու անհոգ կյանքը բեկեց 44-օրյա պատերազմը. Ստիպված եղան թողնել տունը, փակել կյանքի ամենալուսավոր էջն ու հեռանալ՝ նորից տուն վերադառնալու երազանքով, բայց անորոշ ապագայով:

«Կրթությամբ մանկավարժ եմ: Ուզում էի՝ սերունդների կրթման հարցում իմ ներդրումն ունենալ: «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին դիմեցի ու ինձ գործուղեցին Աղավնո», – պատմում է Նարինեն: Հենց այստեղ կյանքը նոր անակնկալներ էր պատրաստել մեր զրուցակցի համար. ամուսնանում է, ունենում առաջնեկին: Թվում է՝ ամեն ինչ հրաշալի է՝ սիրելի աշխատանք, ընտանիք, բայց սկսվում է պատերազմը:

Մեկ օրում կյանքը տակնուվրա է լինում: Ամուսինը զինվորական է: Նա մեկնում է առաջնագիծ, իսկ Նարինեն մեկ ամսական փոքրիկի հետ մնում է մենակ՝ ամուսնու ու խաղաղ ժամանակների վերադարձի հույսով:

«Մեր երեխայի 40 օրը նշելուն էինք պատրաստվում, գնումներ էինք արել ու անմոռանալի օր էինք նախատեսել, բայց ամուսնուս կանչեցին ծառայության: Լուսադեմին արդեն պայթյուններ եղան, ու սկսվեց պատերազմը: Թեև մեր գյուղը շփման գծին առանձնապես մոտ չէր, բայց պայթյունների ձայները մեզ էլ էին հասնում: Հիշելիս անգամ սարսռում եմ: Չէի պատկերացնում, որ կարող է պատերազմ լինել»:

Պատերազմի առաջին օրերին Նարինեն փոքրիկի հետ մնացել է գյուղում: Այնտեղից հեռացել է միայն այն ժամանակ, երբ գյուղում սկսեցին տարհանել կանանց ու երեխաներին:

«Գյուղում խանութներն արդեն դատարկվում էին, երեխային անհրաժեշտ ոչինչ այլևս գտնել չէր լինում: Տղամարդիկ առաջնագծում էին, թիկունքում էլ անորոշ վիճակ էր: Սկեսրայրս մեզ տարավ Երևան ու վերադարձավ Աղավնո: Հույս ունեինք՝ մի օր մենք էլ կվերադառնանք: Մեզ հետ ոչինչ չէինք վերցրել»:

Պատերազմի ժամանակ ամուսինը վիրավորվել է: Նարինեն պատմում է, որ այդ ժամանակ գոհ կլիներ կյանքից նույնիսկ միայն ամուսնու առողջանալու դեպքում, սակայն կորւստ, այնուամենայնիվ ընտանիքն ունեցավ. զոհվեց հորաքրոջ որդին:

«Կուզեի մոռանալ պատերազմը, բայց չհիշել չեմ կարող: Հորաքրոջս տղան երկու երեխա ուներ: Մենք միասին ենք մեծացել: Նրա կորստով կյանքը կանգ առավ»:

Պատերազմից հետո էլ կյանքը նույնչափ դժվար է, որքան պատերազմի ժամանկ: Չես հասցնում համակերպվել կորուստների հետ, նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ամուսնու ծառայության վայրը տեղափոխում են, Ստեփանակերտում վարձով բնակարան գտնելն էլ դառնում է գրեթե անհնար:

«Տուն չէինք կարողանում գտնել: Ամուսինս էլ ծառայությունը թողնել չէր ցանկանում: Մեզ համոզում էին չվերադառնալ Արցախ, բայց մեր ընտանիքը պետք է վերամիավորվեր ու անպայման Արցախում: Այստեղ ապրելը իսկապես պատիվ է մեզ համար, որովհետև մեր տղաներն իրենց կյանքն են տվել, մեր՝ այստեղ ապրելու ու տերը լինելու իրավունքն են պաշտպանել: Մենք իրավունք չունենք թողնել Արցախը, բայց պետք է գիտակցենք նաև, որ էս հողը շենացնելու ու կորցրածը վերադարձնելու պարտք ունենք այն տղաներին, որոնք զոհվել են ու նրանց, որոնք հրաշքով են վերադարձել պատերազմից»:

Նոր կյանքն ու պայմանները Նարինեին ստիպեցին թողնել սիրելի աշխատանքն ու նոր զբաղմունք գտնել:

«Մանկավարժությունից կտրվել չէի ուզում, բայց փոքրիկի հետ լիարժեք գործին տրվելը դժվար է, բայց միջանկյալ լուծում գտա: Սկսեցի շոկոլադ պատրաստել: Առաջին համտեսողը փոքրիկս է եղել: Իսկապես լավ էր ստացվել՝ բնական հումքից, առանց ավելորդ ոչ բնական հավելումների ու համեղ: Շոկոլադի պատրաստումն ինձ էլ շատ դուր եկավ: Որոշեցի այն որևէ կերպ կապել ինչ-որ բան սովորելու, ճանաչելու, ուսումնասիրելու հետ: Ու դրա լուծումը եղավ կրթական շոկոլադը: Այսինքն, բացի շոկոլադ ուտելուց, կարելի է նաև նոր բան սովորել»:

«Խթան» ծրագրի շրջանակում էլ գաղափարն ավելի կոփվեց ու առավել շոշափելի դարձավ:

«Ծրագրի շրջանակում բիզնես գիտելիքներ ստացանք, վերջում նաև փոքրիկ ֆինանսական աջակցություն՝ գաղափարի կենսունակությունը ստուգելու համար: Այս ընթացքում երկրորդ բալիկիս եմ ունեցել, թեև դժվարությունները շատ են, բայց այստեղ ապրելու ցանկությունն առավել մեծ է: Դրա համար Արցախում էլ սկսեցի արտադրությունը: Մեկ տարի է, ինչ սրանով եմ սզբաղվում, բայց միայն 3 շաբաթ է, որ վաճառք էլ ենք իրականացնում»:

Նարինեն նպատակ ունի հաջողելու դեպքում ընդլայնել բիզնեսը:

«Գիտեմ, որ դժվարությունները շատ են: Հասկանում եմ, որ ոչինչ հեշտ չի տրվում, բայց եթե կա նպատակ, ապա պետք է համառ աշխատանք տանել դրան հասնելու համար: Ես չեմ հանձնվում, հատկապես հիմա հանձնվելու իրավունք չկա», – ասում է Նարինեն՝ զրույցի ընթացքում պատրաստելով շոկոլադի նոր խմբաքանակը, որը փոստով պետք է ուղարկվի Երևան:

«Լուսէ» կրթական շոկոլադները մուգ, սպիտակ և կաթնային շոկոլադե սալիկներ են՝ չրերով ու ընդեղենով համեմված:
Խաղ-շոկոլադները երեխաների մոտ զարգացնում են ուշադրությունը կենտրոնացնելու և բաշխելու կարողությունը, առարկայական և տրամաբանական մտածողությունը, առարկաները խմբավորելու կարողությունը, հարստացնում են երեխայի բառապաշարը, հիշողությունը, նպաստում նրա խոսքի զարգացմանը:

Շոկոլադե սալիկների արցախյան թեմատիկայով հավաքածու ևս ունեն: Առայժմ հասանելի են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի պատկերներով և պատմության նկարագրությամբ սալիկները: Տեսականին շուտով համալրվելու է:

«Լուսէ» կրթական շոկոլադները ձեռք բերելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել +374 97 700361 հեռախոսահամարին: Շոկոլադը ձեզ կհասնի 5 աշխատանքային օրում՝ փոստային առաքմամբ:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08