ՖՐԱՆՍԻԱԿԱՆ BNP PARIBAS ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ ՇՈՒՐՋ ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ֆրանսիական BNP Paribas խոշորագույն բանկը հայտարարել է շուրջ 1.4 հազար աշխատատեղ կրճատելու իր մտադրության մասին: Ըստ ներկայացված տվյալների` այս կրճատումների արդյունքում իր աշխատանքը կկորցնի բանկի աշխատակիցների 6,5%-ը: Փորձագետների մեկնաբանմամբ` ֆրանսիական բանկի այս քայլը հիմնականում պայմանավորված է ֆինանսական շուկաների անկայունությամբ ու անորոշությամբ:
Նշենք, որ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կրճատվել է 71,6%-ով, ինչի հիմնկան պատճառը Եվրոգոտւ պարտքային ճգնաժամն է: