Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
24/11/2011 16:01
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը  Beeline) հայտարարում է «Elenar» ռուս-հայկական կենտրոնի հետ երկարատև համագործակցության ծրագրի մեկնարկի մասին: «Elenar»-ը հանդիսանում Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի տեղեկատվական ռեսուրսների հասանելիության Հայաստանյան կենտրոնը: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ` համագործակցություն շրջանակում «ԱրմենՏել» ընկերությունը կենտրոնին կցուցաբերի տեխնիկական աջակցություն հեռահար ուսուցման կուրսերի կազմակերպման գործում, ինչպես նաև կաջակցի կենտրոնի բոլոր մասնաճյուղերում դասավանդման գործընթացի համակարգմանը:

Հանրապետության տարածքում այսօր գործում է «Elenar» հեռահար տեխնոլոգիաների վեց կենտրոն` Երեւանում, Գյումրիում, Կապանում, Տաշիրում, Ճամբարակում եւ Իջեւանում: Առաջիկայում ևս մեկ մասնաճյուղ կբացվի Ստեփանավանում:

««ԱրմենՏել» ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակում, որն իրականացվում է «Beeline հանուն պայծառ ապագայի»  կարգախոսի ներքո, շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակը Հայաստանի ուսումնական հաստատությունների հետ: Հեռահար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությունը մեր սոցիալական ծրագրերից մեկն է. մենք շարունակելու ենք  հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրած ռազմավարությանը և մինչև տարեվերջ կաջակցենք հանրապետության մի շարք դպրոցների տեխնիկական վերազինմանը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Հեռահար տեխնոլոգիաների ռուս-հայկական կենտրոնը հայ ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ստանալու ուսուցում իրենց մշտական ​​բնակության վայրում: Մենք երախտապարտ ենք «ԱրմենՏել» ընկերությանը, քանի որ վերջինիս աջակցության շնորհիվ մենք այսուհետ ավելի արդյունավետ կկազմակերպենք ուսումնական գործընթացը կենտրոնի բոլոր մասնաճյուղերում», – նշել է «Elenar» կենտրոնի տնօրեն Լարիսա Ռշտունին:

Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիան հիմնադրվել է 1992 թ-ին: 2010թ-ի դրությամբ ակադեմինա պատրաստել է ավելի քան  240 հազ մասնագետ:  Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը գործում է 1995թ-ից:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37