Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ֆիլիպ Մորրիսի PMI Science ԳՀԿ-ում ամփոփվել է BSC-ի տեխնոլոգիական ձեռներեցություն դասընթացը
20/12/2022 18:09
Կիսվել

Ֆիլիպ Մորրիսի PMI Science ԳՀԿ-ում ամփոփվել է BSC-ի տեխնոլոգիական ձեռներեցություն դասընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացրել է «Տեխնոլոգիակա նձեռներեցություն» դասընթացը։

Գյումրիում, Վանաձորում, Երևանում դասընթացը ներառել է շուրջ 300 մասնակից:

Երևանյան դասընթացի մասնակիցների ավարտական երեկոն ու հավաստագրերի հանձնման արարողությունն անցկացվել է Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում:

30-ժամանոց դասընթացի ծրագրում եղել է ձեռներեցության վարքագծից մինչև տեխնոլոգիական մարկետինգ և հաղորդակցության հմտություններ ու կառավարում: Պրակտիկ փուլում մասնակիցները շուրջ 20 տեխնոլոգիական և խորհրդատվական ընկերություններում զարգացրել են իրենց գաղափարները՝ ներդրումներից մինչև բիզնեսի առաջխաղացում:

«Դասընթացին միանալու ցանկություն ունեցողներին պայմանականորեն կարող ենք բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ՏՏ ընկերություններում աշխատողներն են, որոնք ուզում են ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել: Երկրորդ խումբը ավանդական ձեռներեցությամբ զբաղվողներն են, որոնք էլ ցանկանում են բիզնեսում կիրառել տեխնոլոգիական լուծումներ: Երրորդ խմբում սեփական ՏՏ բիզնեսը հիմնել ցանկացողներն են», – պատմում է Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը:

«Մենք կարևորում ենք Հայաստանում ՏՏ ոլորտի առավել զարգացումը: Ֆիլիպ Մորրիսի գործունեությունն այստեղ միտված է նաև հենց դրան: PMI Science-ը հիմնականում զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտով, տվյալագիտությամբ և նյութաբանությամբ: Այնպես որ մենք այսօրինակ դասընթացները մեծ սիրով ընդունում ենք մեր հարկի տակ», – ասում է PMI Science-ի տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը, – «BSC-ի հետ սա առաջին համագործակցությունը չէր: Նախկինում էլ կենտրոնը տվյալագետների վերապատրաստում է անցկացրել: Մենք էլ Հայաստանի տվյալագետների, կարելի է ասել, ամենամեծ թիմն ունենք, հետևաբար շահագրգռված ենք, որ այդպիսի մասնագետները շատ լինեն, մենք էլ կարողանանք մեր թիմն ավելի մեծացնել»:

Ինտենսիվ դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք են բերել տեխնոլոգիական ձեռներեցությանն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, կատարել պրակտիկ առաջադրանքներ:

«Ծրագիրը համարում ենք հաջողված: ՏՏ ոլորտը զարգացնելուն զուգահեռ պետք է զարգացնենք նաև տեխնոլոգիական ձեռներեցությունը, որպեսզի այն ներուժը, որն ունենք ու ծախսում ենք տեխնոլոգիական պրոդուկտի ստեղծման վրա, հասանելի դարձնենք աշխարհին, ոչ թե սահմանափակվենք միայն Հայաստանով», – ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչ Հրանտ Մկրտչյանը հույս ունի, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը կզարգանա նաև հենց այս դասընթացի մասնակիցների շնորհիվ:

«Ֆիլիպ Մորրիսի» PMI Science գիտահետազոտական կենտրոնի տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն էլ վերջում մասակիցներին հայտնեց, որ իրենք բաց են համագործակցությունների համար և կարող են դառնալ հարթակ ստացած գիտելիքները ամրապնդելու, կիրառելու և նորարարությունների համար:

PMI Science գիտահետազոտական կենտրոնը Ֆիլիպ Մորրիսի հիմնած երեք կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։Կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով, ինչպիսիք են՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ, Նյութագիտություն, Մտավոր սեփականություն , Նորարարությունների կառավարում և այլն։ Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։

Վերջին 28 տարիների ընթացքում BSC-ն խթանել է մեծաթիվ բիզնես ընկերությունների և նախաձեռնությունների աճն ու զարգացումը և օգնել բազմաթիվ խոշոր և հայտնի ընկերությունների, ինչպես նաև միջազգային զարգացման գործակալությունների՝ զարգացնել եկամտաբեր բիզնեսներ և իրականացնել հաջողված նախագծեր։ BSC-ի բոլոր գործառնությունները հիմնված են հիմնարար արժեքների՝ գործընկերության, գերազանցության, հաստատակամության և թափանցիկության վրա, ինչի շնորհիվ էլ կարողանում են ավելացնել հաճախորդների և գործընկերների բիզնեսի և այլ նախաձեռնությունների արժեքը:

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12