Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԽՈՇՈՐ ՎԱՐԿ
29/11/2011 16:06
Կիսվել

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԽՈՇՈՐ ՎԱՐԿ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)  և “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն ստորագրել են պայմանագիր` Ամերիաբանկին  20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու մասին: Վարկը, որը տրամադրվում է 5 տարի մարման ժամկետով, ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք կազմում են երկրի ձեռնարկատիրական  գործունեության գրեթե 98%-ը և ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի ու զբաղվածության 40%-ը: Վարկային նոր միջոցները մեծապես կխթանեն հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը և կնպաստեն երկրի տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության մակարդակի նվազմանը:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Հայաստանյան ՓՄՁ–ների խթանման, ինչպես նաև երկրի ֆինանսական հատվածի աջակցման նպատակով վարկի տրամադրումը ԱԶԲ–ի առաջին և ամենածավալուն նախաձեռնությունն է: Օգնելով փոքր ձեռնարկություններին ստանալ ֆինանսական միջոցներ` մենք նաև նպաստում ենք տեղական շուկայում ՓՄՁ-ների և խոշոր ձեռնարկությունների միջև հավասար բիզնես պայմանների ստեղծմանը, որն էլ կնպաստի Հայաստանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում» – ասել է Հայաստանում ԱԶԲ–ի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Նա նշել է նաև, որ փոքր ձեռնարկությունների աճը կստեղծի նոր աշխատատեղեր ու կխթանի տնտեսության աճը, ինչպես նաև կաջակցի երկրում տնտեսության ու ձեռնարկատիրության բազմազանության ապահովմանը:

Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանն իր հերթին նշել է.  «Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Հիմք ընդունելով ՓՄՁ-ների կողմից վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը` Ամերիաբանկը դեռևս 2009թ. երկրորդ կիսամյակից ակտիվորեն ֆինանսավորում է այդ ոլորտը: ԱԶԲ-ից ներգրավված միջոցները զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ՓՄՁ-ների համար, ինչը կնպաստի  Հայաստանի տնտեսության զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը»:  Նա նշել է նաև, որ Ամերիաբանկը միջազգային կառույցների հետ կնքել է ֆինանսական միջոցների ներգրավման պայմանագրեր գրեթե 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի  զգալի մասն ուղղվել է ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

Այս նոր վարկային ծրագրի շրջանակներում Ամերիաբանկը բիզնես վարկեր կտրամադրի ոչ միայն Երևան քաղաքի,  այլև Հայաստանի մարզերի փոքր և միջին ձեռնարկություններին: ԱԶԲ կողմից Բանկին կտրամադրվի նաև փորձագիտական աջակցություն` ՓՄՁ–ներին  առավել ընդլայնված ծառայություններ մատուցելու նպատակով, ինչը կմեծացնի Բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները:

Նշենք, որ Ամերիաբանկն ունի ՀՀ բանկային համակարգում ամենամեծ վարկային պորտֆելը կորպորատիվ հաճախորդների գծով, որը կազմում է ավելի քան  300 մլն ԱՄՆ դոլար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12