Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
«Կասպերսկի» ընկերությունը 111 արտոնագիր է ստացել 2022-ին
27/12/2022 12:47
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը 111 արտոնագիր է ստացել 2022-ին

«Կասպերսկի» ընկերությունը 2022-ի ընթացքում ստացել է 111 արտոնագիր և ներկայացրել 54 նոր հայտ։ Վերջերս հրապարակված արտոնագրերից 47-ը տրամադրել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակը, 31-ը՝ ռուսաստանյան Մտավոր սեփականության դաշնային ծառայությունը, 23-ը՝ Չինաստանի մտավոր սեփականության պետական գերատեսչությունը, ութը՝ Արտոնագրերի եվրոպական գրասենյակը  և երկուսը՝ Արտոնագրերի ճապոնական գրասենյակը։

Ընկերությունը հայտնում է, որ անցնող տարում գրանցված նորարարությունների մեծ մասն ընդգրկում է կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաները։ Դրանք կապված են մեքենայական ուսուցման, ամպային ենթակառուցվածքի, անվտանգության իրադարձությունների կառավարման (SIEM), ինչպես նաև վնասաբեր ծրագրերի հայտնաբերման և սպամից պաշտպանության հետ: Բացի այդ, «Կասպերսկի» ընկերությունն ակտիվորեն արտոնագրել է իր գյուտերը նաև այլ ոլորտներում, ներառյալ տվյալների փոխանցման, գովազդի արգելափակման հետ կապված տեխնոլոգիաները և քաղաքացիական դրոնների հայտնաբերման լուծումները:

Նշվում է, որ նորարարությունները կարևոր դեր են խաղում «Կասպերսկի» ընկերության՝ որպես ՏՏ առաջատար ընկերության զարգացման գործում. նրա մասնագետները մշտապես աշխատում են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման համար նոր տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման ուղղությամբ: Կազմակերպությունը կանոնավոր կերպով արտոնագրային հայտեր է ներկայացնում իր փորձագիտական լուծումների և փորձարարական հետազոտությունների հետ կապված ոլորտներում։

«Այս տարվա արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են «Կասպերսկի» ընկերության գաղափարական առաջատարությունն ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում և նորարարությունները կյանքի կոչելու նրա ձգտումը: Հուսով ենք, որ հաջորդ տարի ավելի շատ արտոնագրային հայտեր կներկայացնենք՝ հաշվի առնելով, որ մենք արդեն ունենք բազմաթիվ նոր գաղափարներ ընկերության տարբեր թիմերից, ներառյալ՝ KasperskyOS-ը, EDR-ը, KUMA-ն, մոբայլ մշակումը, բովանդակության զտումը և սպառնալիքների վերլուծությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մտավոր սեփականության ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Անտոն Տիխոմիրովը։

Իր գոյության ողջ ընթացքում ընկերությունն ավելի քան 1300 արտոնագիր է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԵՄ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36