ՏՈՆԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ 2011թ. դեկտեմբեր և 2012թ. հունվար ամիսներին «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միևնույն գումարի դիմաց ներբեռնման համար ստանում են ամսական 10ԳԲ գերարագ ինտերնետ` նախկին 5-ի փոխարեն: Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն ստանում են ամսական 20ԳԲ գերարագ ինտերնետ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի 2G/3.5G/4G ցանցերը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: