Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2011Թ.-Ը
10/01/2012 13:27
Կիսվել

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2011Թ.-Ը

Այսօր` հունվարի 10-ին,  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում հրավիրվել է ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակներում ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է, որ ընկերության գործունեության և դինամիկ զարգացման առումով 2011 թվականն առանձնացել է «Հրազդան 5»-ի շինարարարության և արդիականացման ծրագրի ավարտով:

Ինչպես նշվում է  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ` 2011 թվականի դեկտեմբերի վերջին «Հրազդան-5»-ում իրականացվել է կայանի էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժամ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ: Ներկայումս կայանը գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, իսկ հունվարի 15-ից կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:

Գնահատելով անցած տարին` Վարդան Հարությունյանը դրական է գնահատել նաև Ընկերության կողմից իրականացված ծրագրերը ու արձանագրած ցուցանիշները` ընդգծելով դրական տեղաշարժերը, մասնավորապես, ցանցի շահագործման, կորուստների նվազեցման, անվտանգության ապահովման ուղղություններով: Շեշտելով, որ 2012 թվականին ծրագրերը պետք է շարունակել ավելի բարձր արդյունավետությամբ` Վ. Հարությունյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին:

Միաժամանակ,  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ստորաբաժանումներին հանձնարարվել է ամփոփել և պատրաստել 2011թ. հաշվետվությունները, ինչպես նաև ներկայացնել 2012 թվականի համալիր ծրագրերն ու ֆինանսական կանխատեսումները:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08