Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը
27/02/2023 16:09
Կիսվել

Օրթեզավորում՝ վիրավորում ստացած զինվորներին կյանքի հուն վերադարձնելու նպատակով Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն»-ը դարձյալ ձեռքբերում ունեն. 22-ամյա Հայկի պատմությունը

22-ամյա Հայկը մինչև բանակ զորակոչվելը երազել է ֆիլմերում նկարահանվելու կամ մոդելային կարիերայով զբաղվելու մասին: Հաջողել է դրվագներում հայտնվելու հարցում: Քառասունչորսօրյայի ժամանակ, անօդաչուի արկից գլխի հատվածում ստացած վիրավորումից հետո, Տավուշի մարզում ապրող երիտասարդը վերագնահատել է հետագա կյանքը: Իր կամքից անկախ՝ առաջնային են դարձել նորից ոտքի կանգնելը, հաստատուն քայլեր կատարելը և մեկ այլ մասնագիտություն ընտրելը: Հասկացել է, որ ռազմի դաշտից հետո, իրեն նոր պայքար ու անպայման հաղթելու՝ ոտքի կանգնելու կամք է հարկավոր: Համեստ հպարտությամբ ասում է, որ Հայկ Նահապետի անունն է կրում և հուսահատվելու իրավունք չունի: Փոխվել է նաև մասնագիտական կողմնորոշումը. սկսել է խորանալ իրավաբանության մեջ, արդեն բարձրագույն կրթություն է ստանում:

«Եթե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պատերազմները բացառված չեն՝ անկախ սեռից ու տարիքից՝ պարտավոր ենք բոլորս պատրաստ լինել պատերազմի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր մարդ կարող է իրեն բացահայտել այն ժամանակ, երբ շփոթվում է, հայտնվում անելանելի վիճակում և պետք է ինչ-որ մեկին օգնի: Ինքս իմ մեջ բացահայտեցի, որ ընդհանրապես շփոթվող չեմ: Կարողանում եմ իրավիճակից արագ դուրս գալ այնպես՝ ինչպես պետք է: Եթե ես իմանայի, թե ինչ է սպասում ինձ ռազմի դաշտում՝ կկրկնեի նույնը…առանց մտածելու»,- ասում է Հայկը:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների մի մասին օրթեզավորելու նպատակով, ավելի քան մեկ տարի, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հետևողական ջանքեր են գործադրում: Հայկն այդ ծրագրի բուժառուներից է: Նրա և հաջողություն արձանագրած տղաների անցած ճանապարհը ոգևորում է գործընկեր կազմակերպություններին: Եռամյա ծրագիրն ընթացքի մեջ է, տղաներին բնականոն կյանքի վերադարձնելու ջանքերն էլ՝ համառ:

Հայկը փորձում է խոսելու փոխարեն գործել ու կամք դրսևորել. ավելի մեծ արդյունք ստանալու համար, չի սահմանափակվում Տավուշից մայրաքաղաք մեկնալու և «Զինվորի տանը» ֆիզիոթերապիա անցնելու հնարավորությամբ: Այցելում է իր բնակավայրի մարզասրահ՝ վստահ լինելով, որ այդ հարցում ևս ունենալու է անհրաժեշտ աջակցութուն: Իրենց հայրենակցին այստեղ ընդունում են սիրով՝ ծառայության դիմաց գումար չակնկակելով:  Նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունն էլ թույլ է տալիս  անհրաժեշտության դեպքում  «Զինվորի տանն» իրեն կցված մասնագետ-կինեզիստներից տեսազանգով խորհրդատվություն ստանալ: Իսկ ժամանակակից օրթեզն օգնում է ամուր և ճիշտ ֆիքսել ոտքի անատոմիական դիրքը, թեթևացնել վնասված հոդի, վերջույթների և ողնաշարի ծանրաբեռնվածությունը:

Անպայման հաջողելու՝ Հայկի լավատեսությունը հիմնավորված է. օրթեզի օգնությամբ, ժամանակ առ ժամանակ՝ երբեմն նաև առանց ձեռնափայտի է քայլում: Իր նպատակասլացությամբ արդարացնում է գործընկեր կազմակերպությունների և մասնագետների հույսերը: Դեռ չի մտածում ընտանիք կազմելու մասին. հաջողության է ձգտում նաև մասնագիտացման հարցում:

2021 թվականին մեկնարկած եռամյա ծրագրի համար, Վիվա-ՄՏՍ-ը գործընկեր՝ «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41