Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը
07/03/2023 18:43
Կիսվել

Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը

Ի՞նչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ․ ծաղիկնե՞ր, շոկոլա՞դ, իսկ գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի  «տանջում է» գրեթե  բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որոշել է օգնել նրանց այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։

Այս կապակցությամբ ընկերությունը «Viber» հավելվածի Viva-MTS ալիքի միջոցով կանանց շրջանում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 12 771 մարդ (2023թ. մարտի 7-ի, ժամը 17:00-ի տվյալներով)։

Ըստ հարցման՝ կանանց ավելի քան մեկ երրորդը՝ 37%-ը, նախընտրում է դեպի արտերկիր ճամփորդական փաթեթ։ Երկրորդ հորիզոնականը հավասարապես կիսում են ավանդական նվերների և ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները․ 17%-ը նախընտրում է ծաղիկներ, ևս 17%-ը՝ բջջային հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարք։ Զարդերի սիրահարները (9%) զբաղեցնում են երրորդ, իսկ օծանելիքի սիրահարները՝ (7 %)  չորրորդ տեղը։

Ցուցակը եզրափակում են կենցաղային տեխնիկայի, խնամքի պարագաների և հագուստի սիրահարները։ Հարցման մասնակիցների միայն 3-ական %-ն է ցանկանում ստանալ նմանօրինակ նվերներ։

Որքանո՞վ օգտակար կլինեն այս հարցման արդյունքները՝ որոշում եք դուք։ Այնուամենայնիվ, ինչ էլ նվիրեք ձեր կանանց, հիշե՛ք, որ նրանք արժանի են լավագույնին ամեն օր և ամեն վայրկյան, և տղամարդկանց խնդիրն է գեղեցկացնել նրանց յուրաքանչյուր օր՝ անկախ տոներից։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը սիրով շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25