Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Ռեստորատորների և զբոսաշրջութային ոլորտի կոնֆերանս Երևանում
27/03/2023 12:32
Կիսվել

Ռեստորատորների և զբոսաշրջութային ոլորտի կոնֆերանս Երևանում

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի  զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների միջազգային կոնֆերանս։

Ապրիլի 5-6-ը նախատեսվող միջոցառումը տեղի կունենա Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում։

Կոնֆերանսը նախատեսված է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, գինեգործների և ֆերմերների, ապրանքների և ծառայութւյունների մատակարարների, իվենթ և տուրիստական ընկերությունների համար։

Իվենթի ժամանակ հանդես կգան միջազգային ասպարեզում հյուրանոցային, ռեստորանային և զբոսաշրջային ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ։ Այն խոստանում է մասնակիցների համար դառնալ անփոխարինելի միջավայր ոլորտային գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև կարևոր բիզնես ծանոթություններ հաստատելու տեսանկյունից։

Կոնֆերանսի 1-ին և 2-րդ օրը մասնակիցների համար նախատեսված են հատուկ՝ ոլորտային և խորացված դասընթացներ այն մասին, թե որոնք են սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում ամենաակտուալ և կարևոր նորարարություններն աշխարհում և Հայաստանում։ Միջոցառման մասնակիցները կսովորեն՝ ինչպես բարձրացնել բիզնեսի կառավարման արդյունավետությունը, սկսել նոր՝ հաջողված պռոյեկտներ և ինչպես ներդնել հաճախորդակենտրոն մեխանիզմներ, որոնք կարևորագույն նշանակություն ունենք սպասարկման ոլորտի բիզնեսների առաջխաղացման համար։

Ծրագիրն ունենալու է «Քննարկումների օր», երբ մասնակիցները ոլորտի առաջատար մասնագետների հետ կքննարկեն սպասարկման ոլորտի բիզնես ճյուղերի զարգացման հեռանկարներն ու ակտուալ խնդիրները, և «Ուսումնական օր», որի ժամանակ մասնակիցները կանցնեն  ինտենսիվ պրակտիկայի դասընթաց՝ բիզնես գործիքակազմերի և արդյունավետ գործողությունների մասով, կստանան կարևոր խորհրդատվություն և աջակցություն՝ բիզնեսի կառավարման և խնդիրների հաղթահարման հարցում։

Կոնֆերանսի հիմնական բանախոսների թվում են լինելու ամբողջ աշխարհում հայտնի «Դժոխային խոհանոց» հեռուստանախագծի ռուսական և ուկրաինական տարբերակների շեֆ-խոհարար և հաղորդավար, ռեստորատո Արամ Մնացականովը, «THE ALEXANDER HOTEL»-ի գլխավոր տնօրեն  Լազարո Րյումինը, «Open mind business» բյուրոյի հիմնադիր, պրոֆեսոր Մառալա Չարիևան,  «Ռենեսանս Կապիտալ» ընկերության անձնակազմի գծով տնօրեն Լամարա Պետրոսյանը և ոլորտի մի շարք այլ պրոֆեսիոնալներ։

Կոնֆերանսի ֆործընկերներն են «Կիլիկիա» հայկական բիզնես խումբը, «Կարբոն Երևանը», «Ալեքսանդր Երևան» հյուրանոցը և «Մեդիա գրուպ» գովազդային գործակալությունը։

Կոնֆերանսի մասին հավելյալ տեղեկություններ և մասնակցության պայմանների վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43