Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց
14/04/2023 12:34
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց

Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնել է իր կոմերցիոն 5G ցանցը դեպի Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի։ Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարությունների հասանելիությունը մարզերում միշտ եղել է առաջնահերթություն։ Գյումրին Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոններից է և զբոսաշրջության հանրաճանաչ վայր իր բազմաթիվ հոգևոր-պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով, սրճարաններով, ռեստորանահյուրանոցային համալիրներով, ինչպես նաև ձեռնարկություններով:

Ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում, Հայաստանի առաջին 5G ցանցը կծառայի որպես տնտեսական ակտիվության խթանման էական ենթակառուցվածք։ Հարկ է նշել, որ Վիվա-ՄՏՍ-ը 2009թ. ապրիլին հենց Գյումրիից հայտարարեց իր 3G ցանցի գործարկման մասին: Դա Հայաստանում UMTS/HSPA (Շարժական հեռահաղորդակցության համընդհանուր համակարգ / Բարձր արագությամբ փաթեթների հասանելիություն) տեխնոլոգիայի հիման վրա  3G-ի առաջին ներդրումն էր Հայաստանի բնակչության համար: Վիվա-ՄՏՍ-ը դարձյալ առաջինը Հայաստանում՝ 2010-ի դեկտեմբերին գործարկել է  4G/LTE ցանցը, ինչի շնորհիվ մեր երկիրը դարձել է  այդ ցանցը կիրառող՝  աշխարհի տասն առաջադեմ երկներից մեկը:

«Հպարտ ենք, որ գործարկել ենք 5G ցանցը Գյումրիում՝ Հայաստանի արվեստի և արհեստի կենտրոնում։ Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, և միանշանակ, երկրորդ տեղը, որտեղ հասանելի կլինի 5G-ն, Գյումրին է։ Գործարարները, զբոսաշրջիկները և ընդհանուր առմամբ ամբողջ բնակչությունը միանշանակ կշահեն 5G տեխնոլոգիայից։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերին և խոսքը վերաբերում է ինչպես բիզնես նախաձեռնություններին, այնպես էլ սոցիալական ներդրումներին: Սոցիալական և տնտեսական անհավասարությունը Հայաստանում պետք է և կարող են վերացվել և անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում եք ապրում, դուք պետք է կարողանաք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների առավելություններից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն և բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ: Այս տեխնոլոգիայով աշխատող ցանցը կծառայի որպես առանցքային ենթակառուցվածք՝ Հայաստանի տնտեսության խթանման համար: Ինչպես ամենուր աշխարհում, 5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝  չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը և քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը և բազում այլ ոլորտներ: 5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում:

5G տեխնոլոգիայի միջոցով համացանցից օգտվելիս՝ կիրառվում են սակագնային պլանով նախատեսված սակագները:

«Apple Inc.» ընկերությունը համապատասխան կարգաբերումներ է արել 5G տեխնոլոգիայի հետ համատեղելի սմարթֆոնների համար, որպեսզի օգտագործողները հնարավորություն ունենան օգտվելու Վիվա-ՄՏՍ-ի 5G ցանցից: Դրա համար՝ Apple հեռախոսը նախ պետք է համատեղելի լինի 5G տեխնոլոգիայի հետ:

Ապրիլի 6-ին, առաջինը Հայաստանում՝ Վիվա-ՄՏՍ-ը Երևանի փոքր կենտրոնում գործարկել 5G ցանց: 5G ցանցի գործարկումը լիովին համահունչ է Վիվա-ՄՏՍ-ի երկարաժամկետ ծրագրերին. ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է շարունակաբար ընդլայնվող հնարավորություններ, ինչպես նաև՝ նպաստում է ազգային տնտեսության զարգացմանը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02