
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ընկերության Վարչության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել ու հաստատվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, այդ թվում` 2012 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, համակարգի վերականգնման և զարգացման ու ներդրումային ծրագրերը: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության Մամուլի ծառայութնունից` նիստի ընթացքում քննարկվել են նաև ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունվել են համապատասխան որոշումներ: