Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Փոքր Վեդին տարեկան կտնտեսի շուրջ 1 միլիոն դրամ
28/04/2023 13:54
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Փոքր Վեդին տարեկան կտնտեսի շուրջ 1 միլիոն դրամ

Փոքր Վեդին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի 19 բնակավայրերից մեկն է, որը գտնվում է զբոսաշրջային ակտիվ երթուղու՝ Խոր Վիրապ տանող միջպետական մայրուղու վրա։ Տարիներ շարունակ գյուղ մտնող ճանապարհը մթնշաղից հետո հայտնվել է խավարում՝ խնդիրներ ստեղծելով վարորդների ու հետիոտների համար: Իսկ բնակավայրում եղած լուսավորության հին համակարգը գործել է գազային ու շիկացման լամպերով, եղել ոչ արդյունավետ ու շատ ծախսատար։ Համայնքը մեծ գումարներ է ներդրել լամպերը փոխելու համար։  Նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում Փոքր Վեդիում խնդիրն արդեն լուծվել է: Ավելին՝ տարեկան կտնտեսվի շուրջ 1 միլիոն դրամ: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր են իրականացրել այս գյուղում:

Տարիների գործընկերները հավատարիմ են մնում մարզերն ուշադրության կենտրոնում պահելու որդեգրած սկզբունքներին: Փոքր Վեդիում  արտաքին լուսավորության արդիականացված համակարգի համար տեղակայվել են 100 վատտ հզորությամբ  էներգախնայող ԼԵԴ լուսարձակներ։ Լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհ՝ գյուղի գլխավոր փողոցն ու  գյուղ մտնող հատվածը, ինչի նպատակով չորս հենասյան վրա տեղադրվել են լուսարձակներ:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և համայնքի բնակիչները։

«Առհասարակ, բոլոր երկրներում զարգացման լոկոմոտիվը հիմնականում մայրաքաղաքն է: Դա բնական է, սակայն հարկավոր է խուսափել բոլոր ծրագրերը մի տեղ կենտրոնացնելու և մայրաքաղաք-պետություն կառուցելու գայթակղությունից: Մարզերի համաչափ զարգացումը նույնքան կարևոր և լուրջ մարտահրավեր է: Վիվա-ՄՏՍ-ի կառավարման մոդելում էական տեղ է հատկացվում պատասխանատու մոտեցմանը: Տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքներ զարգացնելը բխում է այդ տրամաբանությունից: Մեր ծրագրերի շնորհիվ Հայաստանում տարեցտարի ավելանում է էներգախնայող համակարգից օգտվող գյուղերի թիվը: Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձևի տարրական պայման է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Վեդի խոշորացված ու սահմանամերձ համայնքը, մոտ գտնվելով Հայաստանի ամենակարևոր բնապահպանական տարածքներին, մեր գործընկերության թիրախում է։ Դա ենթադրում է, որ մոտ ապագայում այստեղ զարգացման տարբեր ծրագրեր ու ներդրումներ ենք անելու», – ասել է FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ծախսարդյունավետ ենթակառուցվածքների գործարկման համար, համադրելով տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտների նորարարական մոտեցումները, Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն պարբերաբար խոշոր ծրագրեր են իրականացնում  սահմանապահ, ինչպես նաև հեռավոր համայնքներում: Միայն 2022 թվականին, Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52