Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին
16/05/2023 16:58
Կիսվել

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին

Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։

«Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան է Ucom-ի համար։ Երախտապարտ ենք Ericsson Nikola Tesla-ի մեր գործընկերներին՝ մեզ հետ նորարարության այս ճանապարհն անցնելու և Հայաստանում իրենց ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գործարկումը վստահելու համար։ Ucom շարժական ցանցի արդիականացումը չափազանց կարևոր է մեր հաճախորդներին ամենահուսալի ու նորարարական հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչն անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից բիզնեսի կամ հաստատության արդյունավետ գործունեության համար։ Այս ներդրումով Ucom-ը վճռական է ավելի մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ճկունությամբ բավարարել իր բաժանորդների ապագա պահանջները՝ ստեղծելով օգտվողների նոր տեսակի փորձառություն բոլորի համար։ Սա կհզորացնի Հայաստանի տնտեսությունը և կաջակցի դրա շարունակական աճին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս գործակցությամբ ներմուծվում է «կանաչ» պատասխանատվության նոր մոդելը՝ ավելի փոքր ածխածնի հետքով, ի լրումն էներգիայի նվազագույն սպառման։  Այս ներդրմամբ Ucom-ը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, պատրաստվածություն և ճկունություն՝ բավարարելու նաև ցանցի ապագա պահանջները։

«Ուրախ եմ, որ մենք շարունակում ենք հաջողված երկարատև գործակցությունը Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Ucom-ի հետ։ Հիմնվելով մեր փոխգործակցության և նորագույն ծրագրային լուծումների վրա՝  Ucom-ի ցանցն ապագայում էլ ավելի արդյունավետ կգործի և ավելի մեծ առավելություններ կընձեռի իր հաճախորդներին», – ասված է Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչի հայտարարության մեջ։

Ucom-ը Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է։ Ընկերությունը IP հեռւստատեսության և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատար է, նաև առանցքային դիրք է զբաղեցնում շարժական ինտերնետի տեղական շուկայում։

Ericsson Nikola Tesla-ն խորվաթական ընկերություն է, որը, որպես Ericsson Corporation-ի ասոցիացված անդամ, գործում է համաշխարհային ՏՀՏ շուկայում։ Ընկերության գործունեությունը ներառում է հաղորդակցական համալիր լուծումների և ծառայությունների մշակումը բազմածառայական և շարժական ցանցերի, այդ թվում՝ շարժական ինտերնետի ոլորտում, ինչպես նաև համալիր համակարգերի ինտեգրումը գործարար բոլոր ոլորտներում։  

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41