Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար
20/05/2023 12:53
Կիսվել

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

Մայիսի 20-ը Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների օրն է։ ՄՌ կառավարումը ամենաբարդ ու պատասխանատու աշխատանքներից է։ «Գալաքսի» ընկերությունների խմբի գործունեության ոլորտն ընդգրկուն է, հետևաբար, մասնագետներից պահանջներն ու ակնկալիքները՝ տարբեր։ «Գալաքսիի» ՄՌ կառավարիչներից  յուրաքանչյուրն ունի իր  ձեռագիրը՝ աշխատակից ընտրելիս, սակայն միշտ հավատարիմ Խմբի մշակույթին և արժեքներին։  Այսօր մեր զրուցակիցները Խմբի ՄՌԿ պրոֆեսիոնալներից վեցն են, որոնք «բացահայտում են» ճանապարհը, որը տանում է «Գալաքսի»։

«Գալաքսի»-ն մեկնարկում է «Տաղանդների կառավարում» ծրագիրը

Ինչպե՞ս հաջողել աշխատանքային հարցազրույցի ժամանակ։ «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աստղիկ Սարգսյանի պատասխանը հնարավոր է զարմացնի շատերին։

«Ոչ միայն մեր ընկերությունում, այլ ընդհանրապես աշխատանքի ընդունվելու համար սկսնակ մասնագետը պետք է ունենա փայլուն աչքեր:  Դրանք փայլում են, երբ նա եռանդուն է, ունի նպատակներ, դրանց հասնելու համար գիտելիք ու կամք: Մնացյալը ձեռք է բերվում փորձի ընթացքում»,- ասում է նա։   Որպես կանոն «փայլուն աչքերով» նորեկները մեկ տարվա ընթացքում այնքան են աճում, որ նրանց այլևս սկսնակ չեն համարում:

Աստղիկ Սարգսյանն ունի լավագույն մասնագետներին ընտրելու երկարամյա հաջողված փորձ:   Որո՞նք են «հրաշագործ» հարցերը․ փորձում ենք բացել  նրա գաղտնիքը։

«Ինձ ոչ թե հարցերն են օգնում, այլ պատասխանների վերլուծությունը: Սովորական  «ինչպես եք» հարցի պատասխանը երբեմն կարող է շատ ինֆորմատիվ լինել: Տվեք ցանկացած հարց ու վերլուծեք դիմացինի պահվածքը, ժեստերը, միմիկան, բառերը և կկատարեք ճիշտ ընտրություն»,- ժպտում է նա։

Մի  գաղտնիք էլ կա․ «Գալաքսի»-ն հանրապետության լավագույն գործատուներից է, ու մասնագետներն իրենք են ձգտում աշխատել Խմբի հետ։  Շատերն իրենց ռեզյումեներն ուղարկում են՝ չսպասելով թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության։

Տելեկոմից մինչև ՏՏ, մանրածախ վաճառքից՝ սպասարկում․  տարբեր  ոլորտներում գործունեություն  ծավալող «Գալաքսի» ընկերությունների խումբը  կարիերա անելու մեծ հնարավորություններ է տվել ու  տալիս է։

«Այս տարի մենք խմբում մեկնարկում ենք «Տաղանդների կառավարում» ծրագիրը, որի նպատակներից մեկն էլ կարիերայի աճի հնարավորությունն է խմբի ներսում»,-ասում է  Աստղիկ Սարգսյանը։

Ի դեպ, «Գալաքսի» ընտանիքին միանալիս պետք է պատրաստ լինել շարունակական կրթության, առաջադեմ մտածողության և վերափոխվելու։ Չէ՞ որ այս արժեքներ են դրված «Գալաքսի» ընկերությունների խմբի հիմքում։

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

TI’ME – ում միշտ կարող եք աճել

«Եթե պատրաստ եք ընդունել մարտահրավերներ, ունեք սովորելու, աճելու, ձեր հմտությունները զարգացնելու, թիմի ու ընկերության հետ առաջ գնալու ցանկություն և ձգտում, ապա TI’ME –ը կարող է լինել ձեր ցանկալի գործատուն»,-ասում է ընկերության  ՄՌԿ բաժնի ղեկավար  Լուսինե Վարդանյանը։

TI’ME-ի ընտանիքի անդամ  դառնալու համար  պարտադիր է կիսել  արժեքները, որոնք նույնն են «Գալաքսի» խմբի բոլոր ընկերությունների համար:   Աշխատանքի ընդունելիս ուշադրություն է  դարձվում նաև հաղորդակցական հմտություններին։  «TI’ME -ում չկա մի հաստիք, որը չպահանջի  հաղորդակցման հմտություն»,-ասում է  Լուսինե Վարդանյանը։ Ըստ նրա` TI’ME-ը  աճելու և զարգանալու հնարավորություններ է տալիս  իր աշխատակիցներին։ Վաճառքի թիմի  բոլոր ղեկավարները և գանձապահները  վաճառող-խորհրդատուի պաշտոնից են սկսել, հետագայում առաջխաղացում ունեցել։ Ինքը՝ Լուսինե Վարդանյանը,  ընկերությանը միացել է որպես Ուսուցման և զարգացման համակարգող։

TI’ME -ի ՄՌԿ բաժնի ղեկավարը վստահեցնում է, որ ընկերությունում ամեն ինչ արվում է, որ թիմի նոր անդամն առաջին օրվանից ինտեգրվի։ Անմիջական, աջակցության և փոխօգնության մթնոլորտը նպաստում է նորեկի ներգրավվմանը և ադապտացիային, ինչպես նաև ընձեռում բոլոր հնարավորությունները, որպեսզի նա իրեն զգա TI’ME ընտանիքի լիարժեք անդամ։

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

Պարտադիր հարց՝ «Մեգաֆուդ»-ին միանալիս

Եթե  որոշել եք  աշխատել «Մեգաֆուդ» ընկերությունում, պատրաստ պետք է լինեք պատասխանել մի հարցի՝  ինչո՞ւ հենց Դուք: Ըստ ընկերության Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի ղեկավար Հրարփի Աղաբեկյանի՝  հարցը տրվում է բոլոր թեկնածուներին։

Իհարկե, միայն հարցին  պատասխանելը բավարար չէ:  «Մոտիվացիա, լավ կրթություն, հաղորդակցական հմտություններ ու բարձր մակարդակի էմոցիոնալ ինտելեկտ»,- Հրարփի Աղաբեկյանը թվարկում է՝ ինչին են ուշադրություն դարձնում սկսնակ մասնագետին աշխատանքի  ընդունելիս:   Նրա խոսքով՝  նորեկի համար փոձաշրջանը հիմնականում բավարար է  «Մեգաֆուդի» լիարժեք անդամ զգալու, ինչպես նաեւ  ամիսներ անց առաջխաղացման ակնկալիք ունենալու համար:

«Մեր ընկերությունը առաջնային կարևորություն է տալիս աշխատողների ներքին առաջխաղացումներին, զարգացման և կրթական ծրագրերին: Մեր հիմնական ղեկավար կազմը ներքին առաջխաղացման արդյունքում է նշանակվել ղեկավար պաշտոնների»,- ասում է «Մեգաֆուդի» Մարդկային Ռեսուրսների Կառավարման բաժնի ղեկավարը:

Անընդհատ զարգացող ու ընդլայնվող ընկերությունը  ժամանակ առ ժամանակ թափուր հաստիքներ է ունենում:  «Եթե փնտրում եք առողջ և ջերմ աշխատանքային մթնոլորտ, նորը սովորելու և զարգանալու հնարավորություն, միացեք մեր պրոֆեսիոնալ թիմին»,- եզրափակում է Հրարփի Աղաբեկյանը:

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

«Յուքոմում» կրտսեր մասնագետը կարող է քարտեզագրել իր ուղին և դառնալ թիմի ղեկավար

«Չկա ընդհանուր բաղադրատոմս։ Մարդիկ տարբեր են, տարբեր է իրենց անցած ճանապարհը և իրենց «բացահայտելու» բանալին»,- ասում է «Յուքոմի» Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը:  Տարիների փորձառությունն օգնում է նրան հարցերով «բացահայտել» ապագա աշխատակցին՝ ելնելով թեկնածուի փորձից ու հաստիքի առանձնահատկություններից: Ասում է՝  գնահատում են թեկնածուի նախկին ձերքբերումներն ու ձախողումներից քաղած դասերը, հետաքրքրությունները, նպատասկասլացությունն ու, ամենակարևորը՝ որքանով են  նրա սկզբունքներն ու արժեքները  համապատասխանում  «Յուքոմի»  մշակույթին ու արժեհամակարգին։

«Յուքոմում» աճի ու զարգացման հնարավորությունները բազմաթիվ են։ Կան ստորաբաժանումներ, որտեղ հնարավոր է հստակ քարտեզագրել մասնագիտական ուղին՝ կրտսեր մասնագետից մինչև թիմի ղեկավար:

«Թափուր հաստիքների համալրման ժամանակ, եթե դա նեղ մասնագիտական, հազվագյուտ փորձ ու գիտելիք պահանջող հաստիք չէ,  բոլոր այլ հավասար պայմաններում առավելությունը  տալիս ենք ներքին թեկնածուներին՝  նրանց տալով մեզ հետ համատեղ աճելու ու զարգանալու, նոր դերերում հանդես գալու հնարավորություն: Իսկ եթե ներքին մրցույթի արդյունքներով չեն հաջողում, անպայման ստանում են հետադարձ կապ այն մասին, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ ու աշխատել հաջորդ անգամ փորձելու ու ավելի պատրաստված լինելու համար»,- ասում է Վիկտորյա Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ միջին օղակի ղեկավարները հիմնականում ընկերության ներսում աճած ու ներքին առաջխաղացում ունեցած թիմակիցներն են. «Անգամ գործադիր ղեկավար կազմում երկու տնօրեն ունենք, որոնք ընկերությունում անցել են մասնագետից տնօրեն ճանապարհը»:

 Ո՞րն է Վիկտորյա Բաղդասարյանի խորհուրդը «Յուքոմին» միանալ ցանկացողներին:

«Կարևոր է նախ և առաջ կիսել մեր արժեքները։ «Յուքոմն» այն աշխատավայրն է, որտեղ բոլորիս ջանքերի կենտրոնում մարդիկ են (#մարդիկմարդկանցհամար), յուրաքանչյուրս հաջողում է համատեղ աշխատանքի շնորհիվ (#թևութիկունք), ամեն մեկս է պատասխանատու արդյունքի համար (#մերգործիտեր)», – ընգծում է Վիկտորյան։

Եթե արժեքները համընկնում են, ապա դիմելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ աշխատանքի նկարագրին, գնահատել  գիտելիքների, հմտությունների, փորձի համապատասխանությունը հայտագրված ակնկալիքներին:  Անհաջողության դեպքում չվհատվել, այլ շարունակել բարելավել գիտելիքներն ու հմտությունները։  Եվ ամենակերեւորը․ «Ձգտել վաղն այսօրվանից մի քիչ ավելի լավը դառնալ՝ աշխատելով և մշտապես սովորելով թե՛ ինքնուրույն, թե՛ առավել հմտացած մասնագետներից, թե՛ այլ ռեսուրսներից», – եզրափակում է նա:

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

«Երևան Մոլը» բաց է սկսնակ մասնագետների համար

«Երևան Մոլում» աշխատանք կա նաև սկսնակների համար: Ընկերության ՄՌԿ քաղաքականությունն է՝  հնարավորություն տալ ուսանողներին և նորավարտներին աշխատանքային առաջին քայլերն անել  իրենց մոտ։

Ըստ «Երևան Մոլի»  ՄՌԿ ղեկավար Ռիմա Խաչատրյանի՝  նոր թիմակից ընտրելը բավականին բարդ  է, ուստի շատ կարևոր է ճիշտ հարցերի միջոցով  հասկանալ որքանով է թեկնածուն համապատասխանում պահանջներին։ «Ուշադրություն ենք դարձնում դիմորդների soft skills-ին,  կարևորում պատասխանատվության զգացումը, թիմային լինելը, արժեք ստեղծելու ցանկությունը, ճկունությունը»,-ասում է նա։

Նոր աշխատակցին ինտերգրվելիս «մենակ» չեն թողնում․ «Նրա  հետ անցկացվում է  օնբորդինգ հանդիպում, ծանոթացում մենթորի հետ, կազմակերպվում է թրեյնինգ՝ աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների զարգացման համար»։

Փորձաշրջանի արդյունքների գնահատումից հետո էլ հնարավոր է շարունակվեն թրեյնինգները՝ յուրաքանչյուր աշխատակցի  համար մշակված զարգացման ծրագրով:

«Հնարավորինս փորձում ենք աջակցել աշխատակիցների առաջխաղացմանը, ունենք հաջողության բազում պատմություններ, աշխատակիցներ, ովքեր իրենց աշխատանքային առաջին քայլերը սկսել են ընկերությունում, իսկ այժմ թիմեր են ղեկավարում»,-ասում է Ռիմա Խաչատրյանը:

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

«Սանտաֆե»-ական դառնում են աշխատանքային առաջին օրն իսկ

«Ճկունություն, սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, սովորելու և առաջ գնալու ձգտում: Բայց կարևորը՝ լինել մոտիվացված, սիրել ոլորտը և  աշխատանքը։ Կատարողականը մենք կզարգացնենք»,-ապագա թիմակցի՝ պահանջվող հմտություններն է թվարկում Ջուլիետա Ասատրյանը, որը Santafe, Pahest33, Paul Armenia ընկերությունների ՄՌԿ ղեկավարն է:

Ասում է՝ հարցազրույցի ժամանակ  գնահատում են  թեկնածուի պոտենցիալը, մոտիվացիան, խնդիրների լուծման կարողությանը:  Ըստ Ջուլիետա Ասատրյանի՝  նորեկին երկար ժամանակ  պետք չէ ինտեգրվելու համար. «Մեզ մոտ չենք ասում նոր  կամ հին աշխատող: Ասում ենք՝ Սանտաֆեական: Այո, հնարավոր է, որ կատարողականը լիարժեք դառնա փորձաշրջանի ավարտին, բայց  թիմի լիարժեք անդամ դառնում են առաջին իսկ օրից՝ անցնելով ընկերության օնբորդինգ ծրագրով»։

Նախկինում ընկերությունում կարիերայի աճի տեսանկյունից սահմանափակումներ կային, քանի որ «Սանտաֆե»-ի աշխատանքը սեզոնային  էր: Ամեն տարի հավաքագրում էին 100-ից ավել աշխատակից, իսկ սեզոնի ավարտին ստիպված էին հրաժեշտ տալ նրանց։ Pahest33 ու  Paul Armenia  ընկերությունների ստեղծումը  լուծել է այդ խնդիրը․ ընկերությունների ներսում գործում է տեղափոխությունների ճկուն համակարգ և յուրաքանչյուր աշխատակցի համար մշակվում է «Անհատական զարգացման ծրագիր»։

«Մեր աշխատակիցների համար ամենամեծ առավելությունը  «Գալաքսի»  խմբի աշխատակից լինելն է։ Ռեստորանային բիզնեսում ծառայողական աստիճանների քանակը սահմանափակ է, ու այստեղ մեզ օգնության է հասնում «Գալաքսին»՝ հնարավորություն տալով չկորցնել մեր լավագույններին»,- եզրափակում է  Ջուլիետա Ասատրյանը։

«Գալաքսի»-ն խթանում է աշխատակիցների աճը և ստեղծում միջավայր տաղանդների բացահայտման համար

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93