Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Նոր Fiat Topolino-ն գալիս է դառնալու քաղաքային տեղաշարժի գլխավոր հերոսը
07/06/2023 15:46
Կիսվել

Նոր Fiat Topolino-ն գալիս է դառնալու քաղաքային տեղաշարժի գլխավոր հերոսը

Fiat-ն արդեն ունի իր սեփական գեղեցիկ էլեկտրոմոբիլը 500 սերիայում, սակայն այժմ այն ավելի փոքր է դարձել: Ընկերությունը ներկայացրել է Topolino-ն՝ ըստ էության Citroen Ami-ի նորացված տարբերակը՝ վերափոխված առջևի ծայրով, շագանակագույն կտորից հետ քաշվող տանիքով, բաց կողքերով և կրեմային կաշվե նստատեղերով:

Topolino-ն կիսում է Ami-ի շարժիչային համակարգը և գրեթե նույնական տեսք ունի՝ բացառությամբ վերոհիշյալ փոփոխություններից: Այն ունի 5,5 կՎտ/ժ հզորությամբ մարտկոց, որն ապահովում է 47 մղոն հեռավորություն, իսկ առավելագույն արագությունը կհասնի 28 Մ/Ժ: Fiat-ը չի կիսվել ինտերիերի որևէ լուսանկարով՝ բացառությամբ լիցքավորման միացքի ու հեռախոսի պահոցի:

Ինչպես Ami-ն, Topolino-ն էլ տեխնիկապես «քառանիվ» է և ոչ թե մեքենա, այսինքն՝ այն կարելի է քշել քաղաքներում՝ առանց վարորդական իրավունքի անհրաժեշտության: Fiat-ն ասել է, որ ցանկանում է «ստիպել երիտասարդներին նորից սիրահարվել մեքենաներին», միաժամանակ խթանել կայունությունը «ուրախության, լավատեսության և զվարճանքի» հետ մեկտեղ:

«Նոր Fiat Topolino-ն սոցիալապես ակտիվ դեր կխաղա քաղաքներում էլեկտրական շարժունակության խթանման գործում և հատուկ դեր ամբողջ ընտանիքի համար անձնական շարժունակության լուծում ստեղծելու գործում», – գրել է Fiat-ը իր մամուլի հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այն համապատասխանում է «Fiat-ի՝ քաղաքային կայուն շարժունակություն ապահովելու առաքելությանը. լուծումներ, որոնք հասանելի են բոլորին»։

Stellantis-ը, որին էլ պատկանում են Fiat-ը և Ami-ն,  նպատակ է դրել, որ մինչև 2030թ.  մարդատար ավտոմեքենաների վաճառքի 100%-ը լինի BEV-ներ: Ինչպես մյուս ավտոարտադրողները, այն շատ բան ցույց չի տվել քաղաքային շարժունակություն ապահովող տարբերակների առումով՝ բացառությամբ մի քանի փոքր EV-երի: Գնի մասին խոսք չկա, բայց Ami-ն կարելի է վարձակալել ամսական 25 եվրոյով՝ 3850 եվրո կանխավճարով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41