Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
25/04/2012 11:47
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարվում է էսսեների մրցույթ Հայաստանի համալսարանների ուսանողների շրջանում: Մասնակիցներն էսսեները կարող են ստորև նշված թեմաների շրջանակներում ներկայացնել իրենց նախընտրած ուղղվածությամբ:

Արդյո՞ք ինտերնետը միավորում է մարդկանց, թե՞ բաժանում:

– Ինչպիսի° ազդեցություն ունի բջջային ինտերնետը կրթության վրա եւ առօրյա կյանքում:

– Ինտերնետ. ինչպիսի՞ն կլինի զարգացման հաջորդ  փուլը:

– Ինչպե՞ս է սոցիալական մեդիան  փոխել Ձեր կյանքը:

Մասնակցության կանոնները

1. Մասնակիցները պետք է ունենան ուսանողական տոմս, որը  վավեր կլինի մինչև ծրագրի արդյունքների հայտարարումը:

2. Մասնակիցները պետք է օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից տրամադրվող ինտերնետից` իրենց հոդվածը տեղադրելու համար (օգտագործեն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ, 3G տեխնոլոգիայի հետ համատեղելի հեռախոս, 3G երթուղիչ և այլն):

3. Ուսանողի աշխատանքը պետք է լինի բնօրինակ և չպետք է հրատարակված լինի մինչև ներկայացման օրը:

4. Հետազոտության մեջ առցանց տեղեկատվական աղբյուրների օգտագործումը խրախուսվում է:

5. Աշխատանքը պետք է բաղկացած լինի 18000 նիշից (առանց միջնատարածքների)` չհաշված գրականության ցանկը: Նշվածից ավելի կարճ կամ երկար աշխատանքները ընդունելի են` չափավոր լինելու դեպքում: Էսսեի մեջ պետք է ներառված լինի 150 բառի սահմաններում կազմված ամփոփագիրը:

6. Էջի ձևաչափը պետք է լինի 2/2/2/2, 1,5 տող միջնատարածքով, տառերի չափը` 12, Arial կամ Times New Roman տառատեսակով:

7. Հեղինակներն իրենց աշխատանքները կարող են ներկայացնել  հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

8. Աշխատանքը պետք է գրված լինի առանց սխալների: Էսսեները չեն դիտարկվի,  եթե դրանցում շատ սխալներ լինեն, կամ եթե չհամապատասխանեն սահմանված պահանջներին:

9. Առաջարկները պետք է ներառեն աշխատանքում օգտագործված գրականության ցանկը:

10. Մասնակիցները պետք է հստակ նշեն իրենց համալսարանի անունը եւ կոնտակտային տվյալները:

11. Մասնակիցները պետք է դիմեն անմիջականորեն http://mts.am/essay էլեկտրոնային կայքի միջոցով` մինչև 2012թ. մայիսի 15-ը:

Լավագույն աշխատանքները կհայտարարվեն 2012 թվականի մայիսի վերջին: Լավագույն աշխատանքները  կընտրվեն անանուն ստուգման սկզբունքով` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տվյալ ծրագրի համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից:

Հաղթողները կստանան սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ: Հաղթողների աշխատանքները կտեղադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության վեբկայքի «Կարիերա» էջում և հասանելի կլինենՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրադարանում:

Ծանոթություն. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը իրավունք է վերապահվում  խմբագրել աշխատանքն` առանց փոփոխելու բնօրինակի բովանդակությունը:

AMP
03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43