Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.40-0.34 WTI - 82.55-0.76
COMEX:  GOLD - 2340.40+0.04 SILVER - 27.23-0.04
COMEX:  PLATINUM - 958.40+3.24
LME:  ALUMINIUM - 2590.00+0.80 COPPER - 10135.50+1.71
LME:  NICKEL - 19148.00+0.25 TIN - 32566.00+0.48
LME:  LEAD - 2230.50+1.04 ZINC - 2943.50+3.50
FOREX:  USD/JPY - 156.83-0.88 EUR/GBP - 1.0701-0.21
FOREX:  EUR/USD - 1.0701-0.21 GBP/USD - 1.2541+0.08
STOCKS RUS:  RTSI - 1186.79+0.00
STOCKS US: DOW JONES - 38386.09+0.38 NASDAQ - 15983.08+0.35
STOCKS US: S&P 500 - 5116.17+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38405.66+1.24 TOPIX - 2743.17+2.11
STOCKS CHINA:  HANG SENG - 17763.03+0.09 SSEC - 3104.82-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 8147.03+0.09 CAC40 - 8065.15-0.29
STOCKS EUR:  DAX - 18118.32-0.24
30/04/2024  CBA:  USD - 388.00+0.19 GBP - 486.55+0.66
30/04/2024  CBA:  EURO - 416.21+0.59
30/04/2024  CBA:  GOLD - 29109.84-104.82 SILVER - 341.55-2.89
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակ» թեմային
21/06/2023 12:12
Կիսվել

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակ» թեմային

2023 թվականի հունիսի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակ» թեմային: 

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին (Ներսես Դ. Կլայեցի):  

Գեղաթերթիկի վրա պատկերված է Հռոմկլա բերդաքաղաքի տեսարանը, ինչպես նաև՝ «Տ.Տ. ՆԵՐՍԵՍ Դ. ԿԼԱՅԵՑԻ», «ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» և «Հռոմկլա» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Գեղաթերթիկի նեքևի աջ հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թթ. օրացույցում: 

Թողարկման օրը` 20 հունիսի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի 

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 85,0 x 55,0 մմ

Տպաքանակը՝ 10 000 հ.

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակ» թեմային

30/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.00
+0.19
Եվրո (EUR)
416.21
+0.59
Ռուբլի (RUR)
4.16
-0.01
Լարի (GEL)
144.68
+0.38
29109.84
-104.82
Արծաթ
341.55
-2.89