Բիզնես

USD BUY - 387.00+1.00 USD SELL - 391.00+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 83.97+1.39 WTI - 79.47+1.77
COMEX:  GOLD - 2319.40-0.22 SILVER - 27.71+0.43
COMEX:  PLATINUM - 991.60+0.41
LME:  ALUMINIUM - 2569.50+0.71 COPPER - 10029.50+1.21
LME:  NICKEL - 19256.00+0.10 TIN - 32593.00+1.91
LME:  LEAD - 2243.50+1.29 ZINC - 2960.00+1.96
FOREX:  USD/JPY - 155.58+0.27 EUR/GBP - 1.0749+0.07
FOREX:  EUR/USD - 1.0749+0.07 GBP/USD - 1.2495+0.11
STOCKS RUS:  RTSI - 1176.30-0.73
STOCKS US: DOW JONES - 39056.39+0.44 NASDAQ - 16302.76-0.18
STOCKS US: S&P 500 - 5187.67+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38202.37-1.63 TOPIX - 2706.43-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 18313.86-0.90 SSEC - 3128.48-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8354.05+0.49 CAC40 - 8131.41+0.69
STOCKS EUR:  DAX - 18498.38+0.37
08/05/2024  CBA:  USD - 388.01+0.28 GBP - 484.90-1.43
08/05/2024  CBA:  EURO - 417.11-0.44
08/05/2024  CBA:  GOLD - 28936.57+334.40 SILVER - 340.06+9.72
Վիվա-ՄՏՍ. «Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը նվիրված է աշխարհի հայ բարերարներին
28/06/2023 16:27
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. «Աշխարհի հայերը» գրքաշարի վերջին հատորը նվիրված է աշխարհի հայ բարերարներին

Հայերը, պատմական տարբեր իրադարձությունների հետևանքով սփռվելով աշխարհով մեկ՝ մշտապես ուժ են գտել վերածնվելու, արարելու և իրենց ավանդը ներդնելու գրեթե բոլոր ոլորտներում։ Ապրելով օտար երկրներում և ստեղծելով համամարդկային արժեքներ՝ նրանք երբեք չեն մոռացել իրենց արմատների և ինքնության մասին։ Որքան էլ տարօրինակ թվա՝ այսօր նրանցից շատերին ճանաչում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, նույնիսկ` Հայաստանում։ Այս բացը լրացնելու համար 2011 թ.-ից Վիվա-ՄՏՍ-ը «Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի» հետ գործընկերությամբ ներկայացնում է «Աշխարհի հայերը» գրքաշարը։ 

Վերջերս ընթերցողի սեղանին է դրվել գրքաշարի 13-րդ հատորը՝ նվիրված աշխարհի հայ բարերարներին։ Մարդկանց՝ որոնք տարիներ շարունակ օրինակելի կերպար են եղել բոլորի համար։ Գրքում տեղ են գտել բարերարներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Միքայել Արամյանցի, Փոլ Չաթերի, Հովհաննես Լազարյանի, Պողոս Նուբարի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քրքորյանի, Շառլ Ազնավուրի և Ջերարդ Գաֆեսճյանի անունները,  նրանց անցած ուղին ու ներդրումը։ Այսօր էլ տարբեր երկրներում կարելի է տեսնել այս բարերարների թողած ժառանգությունը մշակութային հաստատություններ, եկեղեցիներ, հայկական դպրոցներ և հայապահպան այլ կենտրոններ։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների շրջանում։ Հատուկ կարևորություն է տրվել նաև նորանկախ Հայաստանի կայացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցած բարերարներին, որոնց շնորհիվ ստեղծվել և այսօր էլ գործում են բազմաթիվ հաստատություններ։ 

2011 թ.-ից հրատարակվող՝ «Աշխարհի հայերը» գրքաշարի առաջին չորս հատորները նվիրված են  աշխարհի մայրցամաքներում կառուցված հայկական մոտ 800 հուշարձաններին։ Այնուհետև շարքը շարունակվում է աշխարհի հայերին նվիրված հրատարակություններով (աշխարհի հայ երաժիշտներին, նկարիչներին, կինոգործիչներին, ազդեցիկ կանանց)։ Նրանց թվում են ինչպես բոլորիս կողմից ճանաչված ու սիրված դեմքեր, այնպես էլ՝ շատերի համար անծանոթ մարդիկ։ Գրքաշարը նախատեսված չէ վաճառքի համար, սակայն էլեկտրոնային տարբերակով հասանելի է Վիվա-ՄՏՍ-ի կայքում։ 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

08/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.01
+0.28
Եվրո (EUR)
417.11
-0.44
Ռուբլի (RUR)
4.21
-0.05
Լարի (GEL)
144.79
+0.09
28936.57
+334.40
Արծաթ
340.06
+9.72