Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
IDBank-ի աշխատավարձային քարտերը՝ այժմ ավելի շահավետ պայմաններով
30/06/2023 18:17
Կիսվել

IDBank-ի աշխատավարձային քարտերը՝ այժմ ավելի շահավետ պայմաններով

Հուլիսի 1-ից IDBank-ի IDsalary փաթեթի շրջանակում տրամադրվող (տրամադրված) քարտերից 0%-ով կարելի է գումար կանխիկացնել ոչ միայն IDBank-ի, այլ նաև ԱրՔա անդամ Բանկերի բանկոմատներից։

IDBank-ի պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանի խոսքով՝ հաճախորդներից ստացված բազմաթիվ հարցումների վրա հիմնվելով՝ որոշում են կայացրել ընձեռել այս հնարավորությունը։ «Մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով մենք որոշեցինք IDsalary փաթեթի շրջանակում տրամադրված քարտերի համար մինչև 500․000 դրամ անվճար կանխիկացման հնարավորություն տալ ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից։ Այսինքն՝ մեր հաճախորդներն այլևս ստիպված չեն լինի փնտրել IDBank-ի բանկոմատները գումարն առանց միջնորդավճարի կանխիկացնելու համար», – ասում է Հասմիկ Ղուկասյանը։

Բանկից տեղեկացնում են, որ IDBank-ի բանկոմատներից IDsalary փաթեթով տրամադրված քարտերով կանխիկացման ամսական սահմանաչափը շարունակում է մնալ 1 մլն դրամը, իսկ IDBank-ով աշխատավարձ ստանալու առավելությունները բազմաթիվ են, և փաթեթից օգտվող հաճախորդները կարող են․

  • Պատվիրել Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով,
  • Ստանալ հիփոթեքային վարկ արտոնյալ պայմաններով,
  • Ստանալ արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար,
  • Ունենալ 20% զեղչ Բանկի պահատեղերի վարձակալության համար։

IDsalary աշխատավարձային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է․

  1. Լրացնել հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ Բանկի մասնաճյուղում,
  2. Ստանալ IDBank-ի՝ Ձեր նախընտրած քարտը,
  3. Ձեր կազմակերպության Հաշվապահական հաշվառման բաժնին տրամադրել քարտի տվյալները և ստանալ աշխատավարձը IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային փաթեթի լայն առավելություններից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85