Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Ucom ռոումինգի փաթեթները հնարավոր է ակտիվացնել Ucom հավելվածում
10/07/2023 19:29
Կիսվել

Ucom ռոումինգի փաթեթները հնարավոր է ակտիվացնել Ucom հավելվածում

«Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն ամառային արձակուրդի մեկնելիս կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթը Ucom բջջային հավելվածի միջոցով և կիսվել ամառվա հուշերով մտերիմների հետ։ Անհրաժեշտ է ներբեռնել  Ucom բջջային հավելվածի թարմացված տարբերակն App Store-ից կամ Google Play-ից, գրանցվել և մուտք գործել ռոումինգի բաժին։ Ռոումինգի բաժնից պետք է ընտրել ճամփորդության երկիրը, որի վրա սեղմելով՝ օգտատերերը կտեսնեն թե՛ տվյալ երկրում ճամփորդելու սակագներն ըստ օպերատորների՝ առանց որևէ փաթեթի ակտիվացման, և թե՛ «Ինտերնետ ռոումինգում» փաթեթների ծավալը և արժեքը, որոնք գործում են հասանելի երկրներում ամենամատչելի սակագին առաջարկող օպերատորին միանալիս։

«Ամբողջ ամառվա ընթացքում Ucom-ի բաժանորդները կարող են 65-ից ավելի եվրոպական և հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, օրինակ՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում կամ Վրաստանում, օգտվել գերարագ ինտերնետի 1ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից, եթե Ucom հավելվածի միջոցով ակտիվացնեն «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթը և տեղում միանան համապատասխան օպերատորների ցանցին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիշեցնենք, որ որևէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա և Մոնտենեգրո ուղևորվելիս և համապատասխան օպերատորներին միանալիս: Ի դեպ, 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du և ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:

Հավելենք, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46