Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Կոթիում ենթակառուցվածքների արդի համակարգ է գործարկվել
11/07/2023 12:09
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Կոթիում ենթակառուցվածքների արդի համակարգ է գործարկվել

Տավուշի մարզի սահմանապահ Կոթիում տեխնոլոգիական արդի լուծումներով հերթական ծրագիրն է ավարտվել: Գյուղում ավելացել է LED-լուսարձակներով լուսավորված փողոցների թիվը: Տեղադրվել է 54 լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2 կմ ճանապարհահատված, այդ թվում՝ դեպի գյուղի մարզադաշտ տանող փողոցը: Այդ փաստից ոգևորվել են հատկապես երեխաները. ստիպված չեն լինի խաղն ընդհատել մթնշաղի պատճառով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն չորս տարի կոթեցիների կողքին են՝ երիտասարդ սերնդի վաղվա օրն ավելի լավը դարձնելու նպատակով: Այս ընթացքում մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը խթանող գործընկերներն ընդհանուր առմամբ լուսավորել են 5600 մ ճանապարհահատված, տեղադրել 148 LED-լուսարձակ: Շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագծով գյուղում դա շատ կարևոր է: Հերթական ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համայնքը որոշակի ներդրում է ունեցել արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց համար որոշված հատվածները փորելու գործում: 

«Կոթիի համար նման ծրագրերը մեծ նշանակություն ունեն. գյուղացին իրեն մենակ չի զգում: Դա թույլ է տալիս հողին ավելի ամուր կպած մնալ: Արդեն չորս տարի համագործակցում ենք գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ: Լուծվել են շատ խնդիրներ: Լուսավորվել են գլխավոր, այնուհետև՝ երկրորդական շատ փողոցներ: ԼԵԴ լուսարձակներն ունեն կարևոր առավելություն. ապահովում են բարձր լուսատվություն, էներգիայի խնայողություն և թույլ են տալիս տնտեսել համայնքի միջոցները: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են»,-ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը: 

Առհասարակ, նման ծրագրերը կարևոր են երկարաժամկետ արդյունք ապահովելու, մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու և հնարավոր արտագաղթը կանխելու տեսանկյունից: Սահմանապահ Կոթիում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում նախորդ տարեվերջին գործարկվել է նաև 17,5 կՎտժ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային նոր կայան: Դրա արտադրած էներգիան թույլ է տալիս առանց հավելյալ ծախսի ապահովել խմելու ջրի պոմպի աշխատանքը: Նոր ֆոտովոլտային կայանը ապահովում է  նաև տարածքին մոտ գտնվող 2 կմ փողոցի լուսավորության համակարգի սպառած էլեկտրաէներգիան։ 

Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է համայնքներին՝ տեխնոլոգիական ու ծախսարդյունավետ ենթակառուցվածքային լուծումներ ներդնելով, բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելով, ինչը թույլ է տալիս սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա՝ ապահովելով ավելի բարձր լուսատվություն:

2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01