Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Լոռիում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ 20 հազար ծառ է մուլչապատվել. Գործընկերություն՝ Հայաստանի անտառածածկույթն ավելացնելու համար
13/07/2023 16:08
Կիսվել

Լոռիում Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ 20 հազար ծառ է մուլչապատվել. Գործընկերություն՝ Հայաստանի անտառածածկույթն ավելացնելու համար

Լոռու մարզի Ջրաշեն գյուղում Վիվա-ՄՏՍ-ի նվիրատվության շնորհիվ աշնանը քսան հազար ծառ է տնկվել: Կարևոր նպատակի՝ անապատացման դեմ պայքարի համար, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն անտառ ստեղծելու լուրջ ջանքեր են գործադրել: Բարձր լեռնային հատվածում ութ ամիս առաջ իրականացված աշխատանքները դեռևս ավարտված չեն համարվում, քանի դեռ ցանկալի արդյունք չի արձանագրվել: Սարի թեքադիր հատվածում, որտեղ սահմանափակվում է նույնիսկ լիաքարշակ մեքենաների ընթացքը, ոռոգում իրականացնելը գրեթե անհնար է: Ու թեև հողի դիրքադրությունը, ծառատեսակների ընտրությունը, տեսակային կազմն ու դրանց՝ կլիմային հարմարվելը հաշվարկվել է՝ մեծ ծավալի նորատունկ անտառը խնամք է պահանջում:

Վիվա-ՄՏՍ-ի անվանական տարածքում, 6 հա տարածքի վրա՝ Ջրաշեն գյուղի թեքադիր ու լերկ սարերում, 20 հազար նորատունկ ծառի մուլչապատում է իրականացվել: Ծառի բները մաքրվել են մոլախոտերից և ծածկվել ծղոտով՝ մուլչով: Մշտադիտարկումները թույլ կտան գնահատել արդյունքը: Այս պահի տվյալները հուսադրող են. եթե բնությունն անակնկալներ չմատուցի, նոր սկսվող անտառն իր գեղեցկությամբ տեսանելի կլինի առաջիկա 20-30 տարվա ընթացքում: Դա մոտավորապես 6 հա տարածք կզբաղեցնի: Անտառների ստեղծումը կարևոր է անապատացման դեմ պայքարի, թեք լանջերի հողի էրոզիայի կանխման, ջրային ռեսուրսների պահպանման և ի վերջո՝ մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու տեսանկյունից:

«Մուլչապատումը երկու նպատակ ունի. առաջինը՝ խոնավությունը պահպանում է հողի մեջ, դանդաղեցնում ջրի գոլորշիացումը, ինչը ծառին թույլ է տալիս ավելի հարմարավետ ու խոնավ միջավայրում աճել, երկրորդը՝ կանխում է մոլախոտերի աճը: Այս սեզոնին, երբ բավականին առատ անձրևներ են լինում, հաճախ մոլախոտը շատ ավելի արագ է աճում, քան ծառը, և կարող է նույնիսկ բարձրանալ ավելի վերև, պատել ծառին, խեղդել, դրա համար այս խնամքը շատ կարևոր է»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:

Տարածաշրջանում անտառների մակերեսով վերջին տեղը զբաղեցնող Հայաստանի համար կլիմայի փոփոխությունը լուրջ մարտահրավեր է: Ընդամենը 11% անտառածածկույթը բավարար չէ «թոքերի» գործառույթ իրականացնելու համար: Կա և անտառների ծավալը մեծացնելու, և դրա շնորհիվ անապատացման վտանգը կանխելու անհրաժեշտություն:

Համատեղ ծրագրով Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: Բնապահպանական հասարակական այս կազմակերպության հիմնական աշխատողների թիվը 49 է: Նրանց գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են:  Անտառատնկման և խնամքի սեզոնին հիմնական խմբին միանում է ևս 200 աշխատող տեղական համայնքներից։ Այս տարի մուլչապատմանը մասնակցել է 80 աշխատող Լոռու մարզի Ջրաշեն, Շիրակամուտ, Լեռնապատ, Սարամեջ համայնքներից: Նրանք սպասում են ցանկալի արդյունքի՝ ապագա սերնդի համար թթվածնի և ջրի պաշար ստեղծելու հեռանկարով: Խնամում են սիրով և կարծում, որ այդ հոգատարությունը ևս հայրենասիրության դրսևորման օրինակ է:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41